Թուրք հաքերները Ռուսաստանին սպառնացել են կիբերհարձակումներով
INTERNATIONAL NEWSԹուրքական Ayyıldız հաքերային խմբավորումը հայտարարել է ռուսական կայքերի վրա նախապատրաստվող կիբերհարձակումների մասին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով թուրքական Aksam պարբերականը:
Նշվում է, որ դեկտեմբերի 28-ին հաքերները կոտրել են anonymoushackers.org կայքը, որը հավանաբար պատկանում է Anonymous խմբավորմանը, որն էլ իր հերթին հայտարարել էր Թուրքիայի դեմ խոշորածավալ արշավ սկսելու մասին:
Ինտերնետ ռեսուրսում հայտնվել էր «Ձեզ վրա հարձակվել է Ayyıldız կիբերբանակը» գրությունը և թուրքական դրոշի պատկերը:
«Մենք դաս ենք տվել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նսեմացնել թուրքական պետությանը: Հաջորդը Ռուսաստանի հերթն է», - թուրքական աղբյուրը մեջբերում է հաքերային խմբավորման առաջնորդ Ջեթքան Բիր Յաֆեսի խոսքը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



