ԵԱ․ Էլինա Դանիելյանը երրորդ հաղթանակն է տարել եւ առաջատարների թվում է
SPORTԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը սեւ ֆիգուրներով մրցել է հունգարացի Զոկա Գաալի հետ եւ հասել է առավելության։
Անցած տարի նվաճած Եվրոպայի անհատական չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Էլինա Դանիելյանը երրորդ հաղթանակն է տարել եւ 3 միավորով բաժանում է 1-5-րդ տեղերը։
Լիլիթ Մկրտչյանը երկու հաղթանակից եւ մեկ ոչ ոքիից հետո բաժանում է 6-16-րդ տեղերը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մարիամ Մկրտչյանն ունի 2 միավոր։ Երկրորդ տուրում նա պարտվել էր Էլինա Դանիելյանին։ Առաջին եւ երրորդ տուրերում հասել է հաղթանակի։
2 միավոր ունի նաեւ Մարիա Գեւորգյանը։ Աննա Սարգսյանը վաստակել է 1,5 միավոր։
Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։