Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Մեզնից յուրաքանչյուրն այսօր ճակատագրական ընտրության առաջ է կանգնած». Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից

POLITICS

Հասարակական-քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանն այսօր ուղերձ է հղել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից, որում, անդրադառնալով ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձին կոչ է արել անել ՀՀ քաղաքացիներին Հանրապետության հրապարակ գնալ ժամը 17:00-ին և մասնակցել հավաքին: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. 

«Սիրելի հայրենակիցներ

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձը։ Այս հռչակագիրն ընդունվել է, երբ դեռ կանգուն էր Խորհրդային Միությունը, սակայն նրա կազմաքանդման արագացող ընթացքը մեզ` հայերիս, վստահություն էր ներշնչում, որ մենք վերջապես կվերականգնենք մեր անկախ պետականությունը, կկարողանանք ազատագրել և միավորել նրան Արցախը, և կկառուցենք իրապես ազգային երկիր, գրավիչ բոլոր հայերի համար։ Մենք այդ պահին լավագույն իղձերը և նպատակները դրեցինք այս հողակտորի մեջ  և դուրս եկանք նավարկության՝ փոթորկահույզ օվկիանոսի ալիքներին ընդառաջ։ 

32 տարի անց մեր հասած հանգրվանը հակասական է։ Մի կողմից, առերևույթ մենք ունենք անկախ պետականություն, մյուս կողմից՝ նրա  իրական ինքնիշխանությունը սահմանափակ է և շարունակում է նվազել։ Մի կողմից, հերոսական ճիգով մենք կարողացանք ազատագրել Արցախը, մյուս կողմից, չկարողանացանք ազատագրածը պահել և օր օրի շարունակում ենք կորցնել այն, ինչ ազատագրել և շենացրել էինք մի ողջ սերնդի մաքառման արդյունքում։ Մի կողմից մեր երկիրը արտաքուստ զարգանում է, մյուս կողմից, նրա բնակչությունը շարունակում է անկասելիորեն նվազել, և այն ոչ միայն դարձել է հայության հավաքական ազգային հանգրվանը, այլև մեր աչքերի առաջ շարունակում է կորցնել իր ազգային դիմագիծը։

Մենք իրականում գտնվում ենք այսօր մեր պատմության ճակատագրական երկընտրանքի առջև։ Մենք այսօր կամ պետք է նոր շունչ ու իմաստ հաղորդենք մեր անկախ պետականության տեսլականի, կամ պետք է համակերպվենք այն մռայլ գիտակցության հետ, որ ամեն անցած տարին շարունակելու է նվազեցնել մեր ինքնիշխանությունը, մինչև մենք վերադառնանք այն ստորադրյալ կարգավիճակին, որում ապրել էինք դարերով։ Մենք կամ պետք է արժեվորենք պատմական հայրենիքի այս վերջին հատվածում ազգային պետության բարձրագույն առաքելությունը, և պատրաստ լինենք անձնական զոհողությունների՝ այն նյութականացնելու համար, և կամ էլ համակերպվենք, որ մեր ազգային առաքելությունը սպառված է, և հեռանանք օտար ափեր՝ անձնական անվտանգության և բարեկեցության փշրանքներ ձեռք բերելու հույսով։ 

Մեզնից յուրաքանչյուրն այսօր ճակատագրական ընտրության առաջ է կանգնած, և այն բնավ հեշտ չի։ Այդ ընտրությունը յուրաքանչյուրս պետք է անենք առանձին, բայց և բոլորս՝ միասին, օգնելով և ոգեշնչելով մեկմեկու։ Աստված պահապան և զորավիգ բոլոր նրանց, ովքեր իրենց ընտրությամբ իրականության կտանեն հայոց դարավոր երազանքը»: 

Հիշեցնենք, որ «Համախմբում» շարժման անդամ, ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր` օգոստոսի 23-ի ժամը 17:00-ին, հանրահավաք է հրավիրել Հանրապետության Հրապարակում: Բազմաթիվ հասարակական գործիչներ արձագանքել են Ղազարյանի կոչին և հայտնել, որ լինելու են հրապարակում: 

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank