Հունաստանի կառավարությունը որոշել է Թուրքիայից ցանկապատով առանձնանալ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի հետ Հունաստանի սահմանին Էվրոս գետի ողջ երկայնքով ցանկապատ կկառուցվի, այսպիսի որոշում է երեքշաբթի օրը կայացրել կառավարությանն առընթեր ազգային անվտանգության KYSEA խորհուրդը։ Կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստը վարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
«Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ինչպես մեր ցամաքային, այնպես էլ ծովային սահմաններից մեր երկիր անօրինական մուտքի պատճառով ճնշումների ավելացման խնդիրը։ Որոշվել է աստիճանաբար ընդլայնել ցանկապատը Էվրոսի ողջ երկայնքով՝ առաջնահերթություն տալով համապատասխան նախարարությունների եւ ազգային պաշտպանության գլխավոր շտաբի կողմից որոշված վիճելի կետերին»,- ասվւմ է հաղորդագրության մեջ։
Ցանկապատի կառուցման համար մրցույթ կանցկացվի։
Որոշվել է նաեւ արդիականացնել եւ ուժեղացնել սահմանին հսկողության սարքավորումները, հայտնել է մամուլի ծառայությունը։