Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Թուրքիա 2015. ահաբեկչություններից մինչև քաղաքական նոր վերադասավորումներ

INTERNATIONAL NEWS

Թուրքիայում անցնող տարին լի էր գլխապտույտ առաջանող իրադարձություններով: Ներքաղաքական կյանքի նոր վերադասավորումները, ահաբեկչական գործողությունների նոր ալիքը, թուրք-քրդական վերսկսված հակամարտությունը, ինչպես նաև հարաբերությունների սրումը հարևան Ռուսաստանի և Իրաքի հետ ողջ տարին շարունակում էին մնալ Թուրքիայի օրակ արգային կարևորագույն հարցերը: «Արմենպրես»-ն ամփոփում է անցնող տարին Թուրքիայում՝ ներկայացնելով այդ երկրում տարվա ամենաուշագրավ զարգացումները:

Քաղաքական վերադասավորումներիտարի 

Տարին կարևոր էր Թուրքիայի համար կայանալիք խորհրդարանական ընտրություններով: Այս ընտրությունների արդյունքներն էին, որ կանխորոշելու էին երկրի ճակատագիրն առաջիկա 4 տարիների ընթացքում: Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ ավանդական իշխանական «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ), քեմալական Հանրապետական ժողովրդական (ՀԺԿ) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցությունների հետ մեկտեղ մեջլիս մտավ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ): Ընտրությունների արդյունքում Դավութօղլուի գլխավոր ած ԱԶԿ-ն չկարողացավ ապահովել ձայների բացարձակ մեծամասնությունը միակուսակցական կառավարություն կազմելու համար: Մյուս կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու շուրջ անցկացված բանակցությունները չտվեցին անհրաժեշտ արդյունք, ինչի հետևանքով նախագահ Էրդողանը օգոստոսի 25-ին հայտարարեց նոր ընտրություններ անցկացնելու մասին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան նոյեմբերի 1-ին: Ընտրություններին նախորդած ժամանակահատվածում իշխող կուսակցությանը հաջողվել էր երկրում անկայուն իրադրություն ստեղծել և որոշակիորեն հեղինակազրկել մրցակից մյուս կուսակցություններին: Արդյունքում` ԱԶԿ-ին հաջողվեց արտահերթ ընտրությունների արդյունքներով ստանալ ձայների 40,87 տոկոսը և կազմել իր համար ցանկալի միակուսակցական կառավարություն:

Ի դեպ, 2015-ի խորհրդարանական երկու ընտրությունների արդյունքում էլ ընտրվեցին և Թուրքիայի մեջլիսի պատգամավոր դարձան միանգամից երեք հայ գործիչքներ` Գարո Փայլոնը (ԺԴԿ), Սելինա Դողանը (ՀԺԿ) և Մարգար Եսայանը (ԱԶԿ):

Թուրքիա` ահաբեկչությունների թատերաբեմ

Անցնող տարին աննախադեպ էր Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների թվով: Չհիշատակելով ահաբեկչական ավելի փոքրամասշտաբ դեպքերը` ներկայացնենք առավել աղմկահարույցները:

Մարտի 31-ին թուրքական ձախ արմատական խմբավորումը դատարանի շենքում պատանդ վերցրեց փողոցային բողոքի ակցիաներում 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին: Խմբավորման անդամների պահանջը մեկն էր՝ բացահայտել Էլվանին սպանած ոստիկանին և համապատասխան պատիժ նշանակել: Շուրջ 9 ժամ տևած պատանդառության ընթացքում ոստիկանության հետ բանակցությունները դրական արդյունք չտվեցին. թուրքական իրավապահ մարմինները իրականացրին հատուկ գործողություն, որի հետևանքով սպանվեցին ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչները, իսկ դատախազը երեք տեղից ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց, որտեղ էլ կնքեց մահկանացուն:

Հունիսի 5-ին՝ խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ քրդամետ ԺԴԿ-ի կողմից Դիարբեքիրում հրավիրված խոշոր ցույցի ժամանակ իրականացվեց ահաբեկչական գործողություն. ամբոխի մեջ գործի դրվեց պայթուցիկ, ինչի հետևանքով զոհվեց 4 մարդ, վիրավորվեց շուրջ 100-ը:

Սիրիայի քրդաբնակ Քոբանիին օգնություն տրամադրելու նպատակով Ստամբուլից Սուրուչ մեկնած Սոցիալիստ երիտասարդության ընկերակցության դաշնության շուրջ 150 անդամից բաղկացած խումբը Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) շրջանի Սուրուչ գավառում հուլիսի 20-ին ելույթ էր ունենում, երբ կրկին մարդկանց մեջ գործի դրվեց պայթուցիկը: Պայթյունի հետևանքով զոհվեց 32, վիրավորվեց՝ ավելի քան 100 մարդ: Հետագայում ահաբեկչության պատասխանատու հայտարարվեց «Ւսլամական պետություն» խմբավորումը:

Հաջորդ խոշոր ահաբեկչության թիրախը մայրաքաղաք Անկարան էր, որտեղ հոկտեմբերի 10-ին իրականացվում էր խաղաղության հանրահավաք: Հավաքվածները ձեռք ձեռքի տված երգում էին այն մասին, թե ինչպես պետք է վերջ տան թուրք-քրդական բախումներին և «պայքարեն արյունոտ հրապարակում», երբ հավաքվածների շարքում որոտաց պայթյունը՝ խլելով 109 մարդու կյանք: Հարյուրավոր ներկաներ վիրավորվեցին: Ահաբեկչության հեղինակը մահապարտ ահաբեկիչն էր:

Նոյեմբերի 28-ին դեռևս անհայտ պայմաններում փողոցի մեջտեղում սպանվեց հայտնի իրավապաշտպան, Դիրաբեքիրի փաստաբանական գրասենյակի ղեկավար Թահիր Էլչին:

Տարվա աղմկահարույց վերջին ահաբեկչական գործողությունն իրականացվեց դեկտեմբերի 23-ին Ստամբուլի «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայանում, որտեղ որոտացած պայթյունը խլեց մեկ մարդու կյանք, ևս մեկը վիրավորվեց:

Գալիպոլիի հաղթանակը` թուրքական դիվանագիտության պարտություն 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին թուրքական կողմի ժխտողական քաղաքականությունը նոր շրջադարձներ ստացավ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իր երկրում ընդունելուց հետո հայտարարեց Գալիպոլիի ամենամյա տոնակատարությունները ապրիլի 24-ին անելու մտադրության մասին: Էրդողանը պաշտոնապես հրավիրեց բոլոր երկրների ղեկավարներին՝ այդ թվում և ՀՀ Նախագահին, ապրիլի 24-ին այցելել Թուրքիա և տոնել Գալիպոլիում 1915 թվականին տարած հաղթանակը: Ցեղասպանության տարելիցի օրը թուրքական կողմի նման նախաձեռնությունը խստորեն դա տապարտվեց ինչպես միջազգային հանրության ու տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների, այնպես էլ հենց թուրք գիտակից հասարակության կողմից: Թուրք իրավապաշտպան կազմակերպությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ հորդորելով տարբեր երկրների ղեկավարներին անտեսել Էրդողանի հրավերն ու փոխարենն այցելել Հայաստան՝ ծաղիկ դնելով ու խոնարհվելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Առողջ մտքի հաղթանակն էր, որ թուրքական իշխանությունների հերթական դավադիր ծրագիրը տապալեց, երբ մեկը մյուսի հետևից տարբեր երկրների ղեկավարները հայտնեցին ապր իլի 24-ին Թուրքիայի փոխարեն Հայաստան այցելելու մտադրության մասին: Թուրքական իշխանական շրջանակների նախաձեռնած ծուղակն այս անգամ էլ աշխատեց հենց իրենց դեմ:

Թուրք-քրդական բախումների վերսկսման տարի

2015 թվականի ամռանը թուրքական զինուժի կողմից հյուսիսային Իրաքում և երկրի քրդաբնակ գավառներում քրդական ճամբարների ռմբահարումներով դե-ֆակտո վերջ տրվեց 2013 թվականից գործող թուրք-քրդական զինադադարին և մեկնարկած հաշտեցման գործընթացին: Արդյունքում` գրեթե ամեն օր երկրի արևելյան նահանգներում մինչև օրս տեղի են ունենում ռազմական գործողություններ, որոնց զոհ են գնում ինչպես գործողությունները վերսկսած Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները, այնպես էլ թուրք զինվորներն ու ոստիկանները: Քրդաբնակ շատ շրջաններում պարբերաբար սկսեցին հայտարարվել փողոց դուրս գալու արգելքներ, որոնք շատ հաճախ պարզապես կաթվածահար էին անում տվյալ բնակավայրում ապրողների սովորական կյանքը՝ զրկելով հացից, ջրից, էլեկտրականությունից և ոչ հազվադեպ նաև կյանքից: Ներկայում փողոց դուրս գալու արգելք է հայտարարված Շըրանք նահանգի Ջիզրե և Սիլոփի, Դիարբեքիրի Սուր գավառներում:

Խոցված Սու-24-ը`ռուս-թուրքական հարաբերությունների լարման պատճառ

Նոյեմբերի 24-ին թուրքական ռազմական ինքնաթիռները կործանեցին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում՝ թուրքական սահմանից 1 կմ հեռավորության վրա: Թեպետ թուրքական կողմը կատարվածից անմիջապես հետո սկսեց հայտարարել այն մասին, թե ինքնաթիռը հատել էր թուրքական սահմանը, ինչի համար էլ խոցվել էր, սակայն ռուսական կողմն այդ տարբերակն ի սկզբանե հերքեց: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի օդային տարածքում ռուսաստանյան ռմբակոծիչի խոցումը թուրքական օդուժի կողմից անվանեց «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»: Միջադեպի հետևանքով թուրք-ռուսական երբեմնի բարիդրացիական հարաբերությունները դարձան լարված, ռուսական կողմը սկսեց պատժամիջոցներ կիրառել թուրքական կողմի նկատմամբ՝ հայտարարելով, որ այդ պատժամիջոցների թիվն առաջիկայում կավելանա:

Թուրք-իրաքյան հարաբերությունները ՄԱԿ-ում քննարկման առարկա

Թուրք-իրաքյան հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, ինչ Թուրքիան դեկտեմբերի 4-ին Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքա բնակավայրի մոտ, որտեղ տեղակայված են քրդական փեշմերգայի (քրդական զորամիավորումներ) ճամբարները, տեղայակայեց իր զորքերը, այդ թվում` տանկեր և զրահատեխնիկա: Թուրքական կողմի հավաստմամբ՝ այդպես նրանք պատրաստվում էին հարձակվել Մոսուլի վրա, որը գրավել են ԻՊ ծայրահեղականները, ինչպես նաև վարժեցնել քրդական փեշմերգային ԻՊ-ի դեմ պայքարի համար: Իրաքի ԱԳՆ-ն իր մոտ կանչեց Բաղդադում Թուրքիայի դեսպանին ու պահանջեց, որ Թուրքիան անմիջա պես դուրս բերի իր զորքերը երկրի հյուսիսային շրջաններից: Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարեցին, որ պաշտոնական Անկարան իր զորքերը մտցրել է առանց Բաղդադի հետ համաձայնության, ինչը որակվում է որպես «թշնամական գործողություն»:

Խնդիրը քննարկվեց անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ հորդորեցին կողմերին խնդիրն իրար մեջ լուծել դիվանագիտական ճանապարհով:

Դեկտեմբերի 14-ին թուրքական իշխանությունները որոշում կայացրին միայն զորամիավորումների մի մասը Մոսուլի շրջանից դուրս բերելու և ավելի հյուսիս տեղափոխելու վերաբերյալ, սակայն այդ քայլը չբավրարեց իրաքյան կողմին: Իրաքի իշխանություններն այսօր էլ հորդորում են Թուրքիային ազատել երկրի տարածքը թուրքական ռազմական ներկայությունից՝ հակառակ դեպքում սպառնալով դիմել պատժիչ գործողությունների:

Թուրքիա` լրագրողների բանտ

Նախագահ Էրդողանի գլխավորած Թուրքիան այս տարի ևս դասվեց ամենաանազատ երկրների շարքում: 2015-ին երկրում կրկին ոտնահարվեցին անկախ մամուլի և ազատ խոսքի իրավունքը, ինչն արտացոլվեց մամուլի ազատության հարցով միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից պատրաստված զեկույցներում և ինդեքսներում: Երկրում բացահայտ հարձակումներ և գրաքննություն սկսվեց այնպիսի լրատվամիջոցների նկատմամբ, ինչպիսիք են «Զաման», «Հուրիեթ» պարբերականները, «Քոզա Իփեք» մեդիա հոլդինգը, «Նոքթա» ամսագիրը և այլն: Մասնագիտական գործունեություն ծավալե լու հետևանքով ծեծի ենթարկվեց հայտնի թուրք լրագրող Ահմեթ Հաքանը, տուգանվեց պոլսահայ լրագրող Հայկո Բաղդաթը, ձերբակալվեցին Ջան Դյունդարը, Էրդեմ Գյուլը և այլոք:

Ամփոփեց Արաքս Կասյանը

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan