Ռուսաստանում դոլարի կուրսը ռեկորդային ցուցանիշի է հասել
ECONOMICSՌուսաստանի բանկը բարձրացրել է դոլարի պաշտոնական փոխարժեքը միանգամից 1,72 ռուբլով, որի արդյունքում ամերիկյան արժույթի փոխարժեքը 1998-ից հետո առաջին անգամ անցել է 72 ռուբլուց, հաղորդում է РБК-ն:
Ռուսաստանի բանկը դոլարի պաշտոնական փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 30-ին, սահմանել է 72,5066 ռուբլի, ինչը ռեկորդային է վերջին 17 տարվա ընթացքում:
Դոլարի փոխարժեքը 1998-ի սկզբից հետո երբեք 72 ռուբլու չէր հասել:
Դեկտեմբերի 30-ին եվրոյի փոխարժեքը ԿԲ-ն հաստատել է 79,547 ռուբլի, ինչը 1,9438 ռուբլով բարձր է նախորդ ցուցանիշից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



