«Հարի Թրումեն» ավիակիրը միացավ ԻՊ-ի դեմ պայքարին
SOCIETYՊարսից ծոցում գտնվող «Հարի Թրումեն» ամերիկյան ատոմային ավիակրից դեկտեմբերի 29-ին առաջին թռիչքներն են կատարել ռազմական օդանավերը` հարվածներ հասցնելու «Իսլամական պետության» դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հաղորդվում է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կայքում:
«Հարի Թրումեն»-ը եւ նրա ավիաստորաբաժանումը ռազմական առաքելության ընթացքում գործակցում են ֆրանսիական զինված ուժերի հետ, որոնք ներկայացված են «Շառլ դե Գոլ» ատոմային ավիակրով: Փոխծովակալ Բրեթ Բաթչելդերի խոսքով`ֆրանսիացիների հետ գործողությունները թույլ կտան հակաահաբեկչական կոալիցիային մեծացնել կրակային հզորությունը եւ «եզակի հնարավորություն են ԻՊ-ի դեմ պայքարում հետագա առաջընթացի հասնելու համար»
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



