Քերին Լավրովին մտահոգություն է հայտնել Սիրիայում ռուսական օդուժի հարվածների կապակցությամբ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Վաշինգտոնի անհանգստությունն է հայտնել Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի ավիահարվածների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ՊետդեպարտաÕ �ենտի ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Լավրովի հետ խոսակցության ընթացքում Քերին նշել է ռուսական ավիահարվածների եւ հարյուրավոր խաղաղ բնակիչների սպանությունների կապակցությամբ մեր անհանգստության մասին»,- ասել է Թոները լրագրողներին՝ մեկնաբանելով Քերիի եւ Լավրովի միջեւ դեկտեմբերի 29-ին կայացած հեռախոսազրույցը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի գործողությունները խոչընդոտում են Սիրիայի հակամարտության կարգավորմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



