Քլինթոնը ցեղասպանություն է անվանել Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների դեմ ԻՊ-ի բռնությունները
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի եզդիների եւ Մերձավոր Արեւելքի այլ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնությունները ցեղասպանություն են, հաղորդում է Reuters-ը:
Քլինթոնի խոսքով, իրեն մի քանի ամիս առաջ հարց են ուղղել Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների վիճակի մասին: Այն ժամանակ Քլինթոնը պատասխանել էր, որ պետք է հասկանալ տեղի ունեցող իրադարձությունները, հետաքննել դրանք՝ հստակ գնահատականներ տալու համար, հաղորդում է Gazeta-ն:
«Հիմա ես վստահ եմ, որ մենք ունենք բավարար ապացույցներ, որ այն, ինչ տեղի է ունենում, ցեղասպանություն է, քրիստոնյաների եւ այլ կրոնական փոքրամասնությունների գիտակցված ու նպատակաուղղված ոչնչացում»,-ասել է նա:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



