Ռաուլ Կաստրոն հորդորել է ԱՄՆ-ին՝ չեղարկել Կուբայի տնտեսական շրջափակումը
INTERNATIONAL NEWSԿուբայի պետության ղեկավար Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների նորմալացման համար անհրաժեշտ է չեղարկել կղզու տնտեսական շրջափակումը Վաշինգտոնի կողմից, տեղեկացնում է«Արմենպրես»-ը:
«Գլխավորն այժմ այն է, որ նախագահ Բարաք Օբաման վճռականորեն օգտագործի իր լայն գործադիր լիազորությունները՝ փոխելու շրջափակման պայմանները, ինչը կիմաստավորի արդեն ձեռք բերվածը եւ թույլ կտա էական առաջընթացի հասնել»,- ընդգծել է Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահը՝ դեկտեմբերի 29-ին ելույթ ունենալով Կուբայի Ժողովրդական իշխանության ազգային ժողովի (խորհրդարանի) հերթական վեցերորդ նստաշրջանի փակմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



