ԱԻՆ աշխատակիցները աշխատավարձի 100 տոկոսի չափով պարգևավճար կստանան. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է
Սեպտեմբերի 4-ին Հայաստանում նշվում է ԱԻՆ աշխատակցի օրը: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը որոշել է պարգևատրել նախարարության աշխատակիցներին. բացի ամենամսյա պարգևավճարներից, ԱԻՆ բոլոր աշխատակիցները կստանան պարգևավճար աշխատավարձի 100 տոկոսի չափով:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, նման որոշման հիմքում ոչ միայն տոնական օրն է, այլև մասնավորաբար «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության ժամանակ ԱԻՆ-ականների, հատկապես փրկարարների անձնուրաց, պրոֆեսիոնալ և օպերատիվ աշխատանքը:
Մեր ունեցած տեղեկություններով, ֆինանսականից զատ, ԱԻՆ բազմաթիվ աշխատակիցներ պարգևատրվելու են շնորհակալագրերով, պատվոգրերով, հուշանվերներով, մեդալներով: Այդ օրը կլինի՞ հանդիսավոր նիստ, թե՞ շքերթ, առայժմ ճշտել չհաջողվեց:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում