Yerevan, 04.November.2026,
00
:
00
BREAKING

«Որոշակի դրական տեղաշարժ ունենք, բայց դեռ կայուն վերականգնման փուլ չկա». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը շուրջ 50 տոկոսով գերազանցել է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Եթե նախորդ տարի նշված ժամանակահատվածում 243 076, ապա այս տարի 588 731 ներգնա զբոսաշրջային այցելություն ենք ունեցել:

«Այս տարվա առաջին վեց ամսվա ցուցանիշն, իհարկե, գերազանցում է նախորդ տարվա տվյալները, բայց հեռու է 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, երբ ունեցել էինք ավելի քան 770 հազար այցելություն: Բացի այդ, այս այցելությունները հիմնականում անհատական են: Ցավոք, կազմակերպված զբոսաշրջությունը դեռ կայուն վերականգնման գործընթացի փուլ չի մտել: Իհարկե, որոշակի դրական տեղաշարժ ունենք, բայց դեռ կայուն վերականգնման փուլ չկա, ինչի իրագործմանն անընդհատ ինչ-որ մի բան խանգարում է»,- «Փաստի» հետ զրույցում նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Զբոսաշրջային նման այցերը, նրա խոսքով, չեն կարող տնտեսության վրա դրական ազդեցություն չունենալ: «Այդուհանդերձ, ամբողջ հարցն այն է, որ պետք է օգտվենք այս ցուցանիշից և ինստիտուցիոնալացնենք այն: Եվ հենց այս համատեքստում շատ կարևոր է կազմակերպված զբոսաշրջությանն աջակցելու հանգամանքը, որը կօգնի ոլորտին վերականգնվել. խնդիրն այն է, որ կորոնավիրուսից, պատերազմից հետո մեզ համար կարևոր միջազգային շուկաներում դեռևս զգուշավորություն կա նաև անվտանգության հետ կապված: Սա է պատճառը, որ կազմակերպված զբոսաշրջությունը չի մտնում կայուն փուլ: Այստեղ տուրօպերատորների կողմից կան նաև պատասխանատվությանն առնչվող հարցեր, ինչի պատճառով կազմակերպված զբոսաշրջության վերականգնումը հապաղում է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ խնդիրներին գումարվել է ևս մեկ գործոն:

«Խոսքը եվրոյի, դոլարի նկատմամբ դրամի արժևորման մասին է: Տուրփաթեթները դոլարով ու եվրոյով ձեռք բերող օտարերկրացիների համար այս հանգամանքը այցելությունների տեսանկյունից զգալի խոչընդոտ է: Մեզ մոտ ընդհանուր գնաճ է արձանագրվել, բացի այդ, դրամը եվրոյի, դոլարի նկատմամբ առնվազն 20 տոկոսով արժևորվել է: Սա նշանակում է, որ մեր հայկական զբոսաշրջային արդյունքը դոլարով ու եվրոյով վճարող երկրների քաղաքացիների համար առնվազն 30 տոկոսով թանկացել է: Մյուս կողմից, այդ երկրներից կան քաղաքացիներ, որոնք չեն չեղարկել այցերը, և, այնուամենայնիվ, գալիս են մեր երկիր: Մեր տուրօպերատորները չեն կարող ու չեն ուզում չեղարկել այդ այցերը, ինչը երկրի և նաև իրենց իմիջի հարցն է. իրենք զբոսաշրջիկներին թեկուզև վնասով, բայց ընդունում են: Նրանք ընդունում են նրանց նախկինում հայտարարված գներով և ամեն զբոսաշրջիկի հաշվով մոտավորապես 50-100 դոլարի վնաս են կրում»,-ասաց նա՝ շեշտելով, որ լինում են նաև զբոսաշրջիկների կողմից այցերի չեղարկման դեպքեր, երբ առաջարկվում են նոր գներ:

«Եվ շատերն արդեն գալիք ժամանակահատվածների, հաջորդ տարիների համար խուսափում են ամրագրումներ անել, քանի որ անորոշ է, թե մենք տարադրամի ինչ կուրս կունենանք: Իսկ երբ արդեն այսօրվա կուրսով ենք առաջարկում, բնականաբար, գնային առումով այդքան էլ մրցունակ չենք: Եվ այս առումով Տուրիզմի հայկական ֆեդերացիան գրությամբ դիմել է կառավարությանը: Մենք իրավիճակը կարգավորելու վերաբերյալ առաջարկություններ ունենք: Առաջարկել ենք խնդրի շուրջ համատեղ քննարկումներ անցկացնել և լուծումներ գտնել: Առաջարկություններն ուղղված են նախկինում հայտարարված գների ու դրանց հետևանքով տուրօպերատորների կրած վնասներին: Առաջարկել ենք վնասների հատուցման հնարավորությունը քննարկել: Առաջարկել ենք նաև զբոսաշրջության ոլորտի վրա կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները որոշակի ժամկետով երկարաձգել»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեխակ Ապրեսյանի խոսքով, հնարավոր է նաև հարկաբյուջետային քաղաքականությամբ ևս նպաստել ոլորտի կարգավորմանը, ինչի առնչությամբ ևս առաջարկություններ են ներկայացրել: «Հուսով ենք՝ մեր առաջարկները մեզ հետ համատեղ կքննարկվեն, ու մեր առջև ծառացած խնդիրներին լուծումներ կտրվեն: Հուսով ենք նաև, որ մեր թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի գործընկերները գիտակցում են զբոսաշրջության դերը տնտեսության վերականգնման առումով, և, ընդհանրապես, զբոսաշրջության թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ մշակութային կարևոր նշանակությունը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց առաջարկությունները քննարկելու վերաբերյալ

հանձնարարականներ են տրվել իրավասու պետական մարմիններին: Անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախագծին, որը վերաբերում է «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուն, և որի նպատակն է օրենսդրորեն կարգավորել զբոսաշրջության ոլորտը, Մեխակ Ապրեսյանը նշեց, որ կարևորում են այն, և, ընդհանուր առմամբ, այն նպաստելու է ինստիտուցիոնալ բարեփոխումներին, նաև ոլորտում կառավարման համակարգի բարելավմանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh