Yerevan, 04.November.2026,
00
:
00
BREAKING

«Պատերազմի և հեղափոխության արանքում սերունդ է կորչում». Հուսիկ Արայի նոր գիրքը` «Կորած սերունդ». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«-Ընկերս զոհվեց,- հեռախոսը թերթելով` ասաց տղաս: -Երբ քո տարիքում էի, իմ ընկերը զոհվեց: Ու նայեցինք մեկմեկու աչքերի մեջ. իմ երիտասարդությունը տեսա ես, տղաս` հասուն տարիքը իր. մեր զոհված ընկերներն էինք մենք»:

Բանաստեղծ Հուսիկ Արայի «Կորած սերունդ» գիրքն ամփոփում է նրա՝ 1988-2021 թթ. գրված բանաստեղծություններն ու պոեմները, ինչպես հեղինակն ինքն է նշում, «պաթոսից հեռու և պաթոսից զերծ»: Ժողովածուն կազմվել է ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ, գրքի ստեղծմանն աջակցել է ԿԳՄՍ-ն:

«Ժողովածուում ընդգրկված բոլոր գործերը մեր անկախության 30-ամյա ճանապարհի մասին են: Գիրքը կազմվել է ժամանակագրական առումով, սկսվում է 1988 թ.-ի ազգային զարթոնքից, գալիս, հասնում 44-օրյա պատերազմին: Գրքում խոսվում է երեք պատերազմի, երկու հեղափոխության մասին, անկախության ու Հայաստանի արժևորումն է, կա գործ, որ նվիրված է Ցեղասպանությանը: Գրքի շուրջ 40 տոկոսը նոր գործեր են` գրված 2016-2021 թթ.-ին: Մեր անկախության անցած ճանապարհն է` լի կորուստներով, ձեռքբերումներով, հաղթանակով և պարտությամբ, արյունով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հուսիկ Արան:

Գիրքը նվիրված է ընկերոջ` հայագետ, պատմաբան Արտակ Մովսիսյանի հիշատակին:

«Երեք ընկեր էինք` ես, Արտակը, Կարենը։ Անկախ, հզոր Հայաստան ունենալու տեսլական ունեինք։ Կարեն Ավետիսյանը զոհվեց 1990 թ.-ին։ Արտակն ամրագրեց մեր ազատությունն իր պատմագրությամբ, իսկ ես էլ բանաստեղծություններ էի գրել այդ թեմայով»,-նշում է մեր զրուցակիցը:

Ինչո՞ւ «Կորած սերունդ»:

«Գրքում համանուն պոեմ կա: Առաջին պատերազմում հիմնական կռվող, շարժիչ ուժը մեր սերունդն էր, այդ պատերազմում 7000 զոհ ունեցանք, իհարկե, ոչ միայն երիտասարդ, այլ նաև ավագ սերնդից: Պատերազմի և հեղափոխության արանքում միշտ սերունդ է կորչում: Այն ժամանակ այդ սերունդն ընկճախտի մեջ ընկավ, արտագաղթեց, մարդիկ իրենց տեղը չգտան, շատերը չկարողացան անգամ ընտանիք կազմել: Այդ սերունդն այդպես կորավ, այն սերունդը, որ պատերազմ էր հաղթել, անկախություն կերտել, արժեքների կրող էր: Եկավ մեր նոր սերունդը, որն, ավաղ, ևս կորավ պատերազմի հետևանքով, մի ամբողջ ոսկե սերունդ ֆիզիկապես ոչնչացվեց: Հենց այս պատճառով ժողովածուն վերնագրեցի «Կորած սերունդ», սերունդը և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես կորավ»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսկ գրքում հնչում են հարցեր ու պատասխաններ, թե ինչու 30 տարի անց հայտնվեցինք այս իրավիճակում: «Գրականությունը միշտ հարցեր է բարձրացնում, դրանք ավելի դաժան են, քան անգամ պատասխանները: Իմ բոլոր գործերում առաջին պլան է մղված մարդը, մարդու կորստի համար է ցավը: Այսօր, ցավոք, մի իրավիճակում ենք, երբ կորցնում ենք անկախությունը»,-հավելում է բանաստեղծը:

Ընդգծում է` թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա պատերազմներից հետո մարդիկ ուղղակի իրենց տեղը չեն գտնում:

«Կրկին՝ սերունդների կորստի մասին: Պատերազմի և հեղափոխության արանքում միշտ մի քանի սերունդ կորչում է: Վերջին տարիներին հույս ունեի, որ գոնե այս սերունդը կկայանա, բայց ինչ կայանալ` բայրաքթարների տակ զոհվեցին երեխեքը: Վաղվա նկարիչը, գիտնականը, գրողը, հողի մշակը, շինարարը, բոլորը զոհվեցին, մի ամբողջ սերունդ զոհվեց»,ասում է Հուսիկ Արան:

Ժողովածուի մասին պատմել մի քանի բառով բարդ կլինի, այն բավականին ծավալուն է, օրինակ` կարծես փորձես պատմել 33 տարվա մեր պատմությունը` ամփոփելով այն մի քանի էջի մեջ:

«Սա գիրք է այն մասին, թե որտեղից ուր հասանք, ավաղ, վատ հանգրվանի: Մեկ տարի հոգեբանորեն չէի կարողանում գիրքը տպել, ուշացրել եմ այն: Ճնշվում էի, ախր տոնում ենք մեր անկախության 30-ամյակը` կորցնելով մեր անկախությունը: Ուզում էի, որ այն նվեր լիներ մեր անկախությանը, դեռ պատերազմից առաջ էր, երբ հայտ ներկայացրեցի, որ նման ժողովածու եմ ցանկանում տպագրել: Ուզում էի պատմել այն մասին, որ արյունով, ազատամարտով, հաղթանակով եկել հասել ենք կարևոր հանգրվանի, բայց պատերազմը սկսվեց, որի հետևանքով ունեցանք այն, ինչ ունենք: Մեկ տարի չէի կարողանում գիրքը տպագրության հանձնել, մի տեսակ չեմ հաշտվում, երբեմն ինքս ինձ հետ կռիվ տալիս, թե ինչու այն տպեցի: Նվեր էի ուզում պատրաստել, բայց դրա մեջ այնքան դառնություն դրվեց: Ցավով ու տառապանքով հասանք 30-ամյակին, նորից պատերազմ, որն ամեն ինչ կործանեց: Ինչ էլ լինի, սա մեր ապրած կյանքն է»,-եզրափակում է Հուսիկ Արան:

Գրքի շնորհանդեսը կլինի սեպտեմբերին` Գրքի փառատոնի շրջանակում, բայց այն արդեն կարելի է գտնել գրախանութներում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh