Ավտովթարից զոհվել Է Կիմ Չեն Ընի մերձավոր խորհրդականը
INTERNATIONAL NEWSԱվտովթարից զոհվել Է ԿԺԴՀ-ի բարձրաստիճան ղեկավարներից մեկը՝ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ եւ Կորեայի աշխատանքային կուսակցության քարտուղար Կիմ Յան Գոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
73-ամյա կուսակցական աստիճանավորը պատասխանատու Էր Հարավային Կորեայի հետ կապերի համար: Մասնավորապես, նա օգոստոսին մասնակցել Է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը, որոնք սրվել Էին սահմանում տեղի ունեցած հրետակոծության հետեւանքով: Պետական լրատվական գործակալությունը նրան ներկայացրել Է որպես «Կիմ Չեն Ընի մերձավոր ընկերն ու համոզված հեղափոխական»:Սպասվում Է, որ հուղարկավորման պետական հանձնաժողովը կգլխավորի Հյուսիսային Կորեայի առաջնորդը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



