Իսրայել հրեաների ներգաղթը տասներկուամյա ռեկորդ Է սահմանել
INTERNATIONAL NEWSԻսրայել հրեաների ներգաղթը 2015 թվականին տասներկուամյա ռեկորդ Է սահմանել. երկիր Է տեղափոխվել ավելի քան 30 հազար մարդ, ընդ որում նրանց մեծ մասը եկել Է Ֆրանսիայից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Իսրայելի պրոֆիլային գերատեսչություններին:
Հրեաների հայրենադարձության ակտիվացումը իշխանությունները «բացառիկ հնարավորություն» են համարում Իսրայելի համար եւ խոնստանում են այնպես անել, որ «տարեկան նույնիսկ 50 հազար հայրենադարձները անիրականանալի երազանք չթվա»:
«Նոր հայրենադարձների թիվը գերազանցել Է 30 հազարը, ինչը 10 տոկոսով ավելի Է, քան 2014 թվականին»,- ասված Է գերատեսչությունների հաղորդագրության մեջ: Ձեռք բերված ցուցանիշները առավելագույնն են 2003 թվականից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



