Բաժանումից հետո խմում էի, էլի բաներ կային․․․ Դեպրեսիայի մեջ էի, շունչս կտրվում էր, լացում էի
LIFEԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Starnews.am-ը գրում է․
Ռեփեր Սուպեր Սաքոն Մհեր Բաղդասարյանի «Tete a Tete» հաղորդման հյուրն էր։ Դրա շրջանակներում նա անկեղծացել է՝ նշելով, որ դեպրեսիվ շրջան է ունեցել։
«Շատերը գիտեն, որ բաժանվել եմ, սթրես տարա, տեղափոխվել էի, կյանքդ փոխվում է, պատրաստ չէի խոսելու այս մասին»,-ասել է Սուպեր Սաքոն:
Նա խոսել է ամուսնալուծության վերաբերյալ՝ նշելով, որ ինքը և նախկին կինը երկար տարիներ միասին էին, սակայն երբ հանդիպել էին շատ երիտասարդ էին։ Ըստ Սաքոյի՝ հետագայում հասկացել էին, որ իրենք տարբեր մարդիկ են։
Սուպեր Սաքոն չի թաքցրել, որ բաժանումը ծանր է տարել, մասնավորապես՝ շատ դժվար է համակարպվել այն մտքի հետ, որ երեխաներին չի կարող ցանկացած պահի տեսնել։ Չնայած դրան՝ ռեփերի կարծիքով ճիշտ որոշում են կայացրել, որը լավ կլինի նաև երեխաների համար։ Ըստ Սաքոյի՝ նախկին կինն իրեն այսօր էլ աջակցում է երեխաների հարցում.
«Նոր տուն էի գնել, գիշերն արթնացա ու ուզում էի էրեխեքիս գրկեի ու տանը չէին։ Հենց էդ պահից հասկացա, որ մի բան հարվածեց։ Կարծես ինսուլտ ու ինֆարկտ լիներ, շունչս կտրվում էր, պանիկայի մեջ ընկա, սկսեցի լացել»։
Ուշագրավն այն է, որ Սուպեր Սաքոն խոստովանել է, որ բաժանումից հետո տարբեր ձևերով է փորձել հաղթահարել դեպրեսիան, այդ թվում՝ խմիչքների, ակումբներ հաճախելու միջոցով։ Մհերի դիտարկմանը՝ արդյո՞ք այլ բաներ էլ է օգտագործել, Սաքոն ասել է, որ ամեն բան էլ եղել է։