Ռուսաստանն ապահովված է 100 տարվա գազի պաշարներով. «Գազպրոմ»-ի ղեկավար
ECONOMICSԱյլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Ռուսաստանն առնվազն 100 տարով ապահովված է գազի պաշարներով, որոշ հանքավայրեր կաշխատեն և գազ կարտադրեն մինչև 2120 թվական, ասել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը Նավթի և գազի արդյունաբերության աշխատողների օրվան նվիրված կոնֆերանսի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մեր սպառողներին՝ ռուսներին, հասանելի կլինի էժան, հուսալի էներգառեսուրս: Հատկապես կարևոր է նշել, որ ներքին շուկայում սպառողները հիանալի հնարավորություններ ունեն լավատես լինելու երկրի գազային ապագայի վերաբերյալ: Ինչո՞ւ, որովհետև մենք ապահովված ենք պաշարներով: Դեռևս 100 տարի, և մենք գիտենք, որ մեր որոշ հանքավայրեր կաշխատեն զարգացման նախագծերի համաձայն և 2120 թվականին գազ կտրամադրեն երկրին»,- ասել է նա։