Yerevan, 22.July.2026,
00
:
00
BREAKING


Ախտորոշելու փոխարեն՝ հիմքերի ավերում. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում կրթական համակարգի բարեփոխման հարցը շարունակում է մնալ հանրային օրակարգի կարևորագույն հարցերից մեկը։ Թեման սուր ընկալումների տեղիք է տվել հատկապես այս տարի, երբ բուհերում բազմաթիվ տեղեր թափուր են մնացել, նվազել է բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրությունը։ Այո, Հայաստանի կրթության և գիտության ոլորտում բազմաթիվ թերություններ ու բացթողումներ կան, բայց այդ թերությունները ուղղելու փոխարեն հաճախ իշխանությունները ողջ համակարգն են քանդում, ինչպես արեցին անվտանգության ոլորտում։

Փոխանակ ախտորոշում արվի բարձրագույն կրթության ոլորտում առկա իրավիճակի համար, վեր հանվեն պատճառները և կոնկրետ քայլեր նախատեսող լուծումներ տրվեն, չգիտես ինչու Փաշինյանը կառավարության նիստում միանգամից խոսեց ակադեմիական քաղաքի կառուցման մասին։ Նախ՝ ուշագրավ է, որ ակադեմիական քաղաքի կառուցումը երկարատև՝ տարիներ ընդգրկող գործընթաց է, որը ներառված է ՀՀ կրթության մինչև 2030 թվականը պետական ծրագրում։ Սակայն նախքան ակադեմիական քաղաքի կառուցմանն անցնելը, պետք է կենտրոնանալ խնդրի բովանդակային կողմի վրա, մասնագիտական շրջանակների և հանրության ներսում քննարկումներ սկսել կրթության բարեփոխումների շուրջ, հասկանալ կրթական ոլորտի առավելություններն ու թերությունները, աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցումը ու ժամանակակից զարգացումների ուղղությունները։

Եվ այդ քննարկումների արդյունքում միգուցե պարզ դառնա, որ հարկ է տարբեր բուհերում ինչ-որ ֆակուլտետներ միավորել կամ ստեղծել նորերը, որոնց գործունեությունը արդիականություն կունենա։ Այլապես տարիներ ընդգրկող ակադեմիական քաղաքի շենքային մասի կառուցման շուրջ խոսելով՝ ոչինչ չի փոխվի։ Պատահական չէ, որ տևական ժամանակ տեղեկություններ էին շրջանառվում, որ իշխանությունները, առաջնորդվելով չարչու տրամաբանությամբ, ցանկանում են ԵՊՀ-ի շենքը վաճառել, այն հյուրանոց դարձնել ու համալսարանն այլ վայր տեղափոխել։ Անգամ գործարարների անուններ էին նշվում, ովքեր մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում այս հարցում։ Ինչ վերաբերում է ակադեմիական քաղաքի գաղափարին, բուհերի միավորմանն ու դրանք Երևանից դուրս բերելուն, ապա առաջին հայացքից կարող է թվալ, թե դա դրական երևույթ է օպտիմալացման ու Երևանի բեռնաթափման տեսանկյունից: Սակայն եթե խորամուխ լինենք խնդրի բոլոր ծալքերում, ապա կտեսնենք, որ այն նաև լուրջ ռիսկեր է ստեղծում կրթության համար։

Նախ՝ դրանով ջնջվելու են բուհերի արմատները և ձևավորված ավանդույթները։ Ինչպես բոլոր ոլորտներում են իշխանությունները փորձում մերժել անցյալը, այնպես էլ կրթության հարցում են առաջնորդվում։ Այնինչ, անցած ճանապարհը մեծ կարևորություն ունի կրթական ուղենիշների համար։ Պատահական չէ, որ աշխարհի շատ երկրներում փորձում են ցույց տալ, թե իրենց բուհերում ձևավորված կրթական և գիտական ավանդույթներ են գործում, որոնք գալիս են տասնամյակներից, անգամ դարերի խորքից, ու դրա շուրջ իմիջ են ձևավորում, իսկ մենք վերացնում ենք նույնիսկ եղածը և փորձում ամեն ինչ սկսել զրոյական կետից։ Փաշինյանն ասում էր, որ բոլոր պետական բուհերը պետք է միավորվեն՝ ձևավորելով մինչև խոշորացված 8 հաստատություն։ Բայց միշտ չէ, որ խոշորացումը և միավորումները դրական են։ Առավել ևս, խնդիրն այն է, թե արդյոք առանձին մասնագիտացումները չեն տուժելու սրանից։

Բացի դրանից, խոշորացումը, իշխանությունների պատկերացումների համաձայն, նշանակում է նաև ծայրահեղ օպտիմալացում, այսինքն՝ որոշ ուղղությունների գիտական և կրթական հենքը ավելի է նեղացվելու, մանավանդ որ Փաշինյանն ի ցույց դրեց իրենց մտադրությունը այդ 8 համալսարաններին կցել նաև հետազոտական ինստիտուտներ։ Ըստ երևույթին, այս ամենը նշանակում է, որ ՀՀ ԳԱԱ-ն լուծարվելու է, և նրանում ընդգրկված ինստիտուտները ցրվելու են ակադեմիական քաղաքի բուհերի վրա։ Բայց մասնագետները փաստում են, որ գիտահետազոտական ինստիտուտների լուծարմամբ կտուժի գիտությունը։ Այլ հարց է, որ իշխանությունները փորձում են կրճատման հաշվին աշխատավարձ բարձրացնել ու ցույց տալ, թե մեծ գործ են կատարել։

Կարճ ասած՝ իշխանությունների ծրագիրը բարձրագույն կրթության և գիտության համակարգը փորձարկումների ու սթրեսների ենթարկելու հերթական պրոյեկտ է։ Եվ վտանգի աստիճանն այնքան մեծ է, որ անգամ տպավորություն է առաջանում, թե շարունակում են քանդել պետության հիմքերը՝ այս անգամ հարվածի տակ դնելով կրթության և գիտության ոլորտը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram''