Եռաբլուրում մի անսովոր շիրմաքար կա՝ ներքևի հատվածում մի կնոջ լուսանկարով. մի ողջ ընտանիքի ողբերգություն է այն իր մեջ ամփոփում
SOCIETYԵռաբլուրում մի անսովոր շիրմաքար կա՝ ներքևի հատվածում մի կնոջ լուսանկարով։ Հադրութի Մեծ Թաղեր գյուղից Միրզախանյան Գառնիկի շիրմաքարն է, իսկ ներքևում՝ նրա մոր լուսանկարը։ Մոր գերեզմանը մնաց թշնամու վերահսկողության տակ...
Այս պատերազմին Միրզախանյանների ընտանիքից 3 տղամարդ՝ 3 եղբայր մասնակցեցին պատերազմին՝ Արթուրը, Գառնիկն ու Գագիկը։ Ավագ եղբայրը՝ Արարատը, 1-ին կարգի զինհաշմանդամություն ուներ․ նա 2007 թվականին Արցախում թշնամու դիվերսիոն խմբի հարձակման ընթացքում էր վիրավորում ստացել։
Գառնիկը զույգ եղբոր՝ Գագիկի հետ Հադրութում էր ծառայում։ 6 ամսից զորացրվելու էին։ Պատերազմը նրանք դիմավորեցին Կարախանբեյլիի դիրքերում։
Հոկտեմբերի 1-ին Գագիկը ծանր վիրավորվում է, իսկ Գառնիկից լուր չկար։ Հոսպիտալում ուշքի գալով Գագիկն ասում է, որ եղբայրը զոհվել է իր աչքի առաջ...
Օրեր անց հայրը գտնում է Գառնիկի մարմինն ու հողին հանձնում հայրենի Մեծ Թաղեր գյուղում։ Մյուս որդու բուժման հարցերով Երևանում եղած ժամանակ լսում է, որ հոկտեմբերի 22-ին թշնամին մտել է իրենց գյուղ, ավերել ամեն բան ու պղծել գերեզմանատունը...
Պատերազմից հետո ռուսների օգնությամբ մտնում են գյուղ, մի կերպ գտնում Գառնիկի շիրիմը, արտաշիրիմում ու բերում Եռաբլուր։ Մոր շիրիմն այդպես էլ մնում է գյուղի գերեզմանատանը, և որպես սրտի մխիթարանք՝ որդու շիրմաքարի մի փոքրիկ անկյունում նաև նրա լուսանկարն են տեղադրում, որ մայր ու որդի անբաժան լինեն...
Այսպիսի պատմությունները շատ-շատ են։ Ու սա ամեն օր արցախահայության միսը ծամողների համար եմ գրում։
Դուք՝ ոչ հարգելի բամբասողները, բան չեք կորցրել։ Ավելին, աշխարհի անեծքը կտաք էն մարդուն, ով կգողանա ձեր դռան դեմի ավելը, բայց դուք բամբասում եք մարդկանցից, ովքեր կորցրել են ԱՄԵՆ ԲԱՆ. տարիներով ստեղծածը, արածն ու դրածը, տունը, տեղը, անգամ հարազատի շիրիմը...
1
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
2
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
3
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
4
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD
5
AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three Years



