«Նորմանդյան քառյակի» առաջնորդները պնդում են, որ Դոնբասում ռազմական գործողություններն ամբողջովին դադարեն
INTERNATIONAL NEWS«Նորմանդյան քառյակի» առաջնորդները պնդում են, որ Դոնբասում ռազմական գործողություններն ամբողջովին դադարեն։ Այս մասին Ուկրաինայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Գերմանիայի ղեկավարների հեռախոսային բանակցություններից հետո հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կայքը։
«Բանակցող կողմերը համաձայնության են եկել ամբողջովին դադարեցնել ռազմական գործողությունները։ Նրանք կոչ են արել 2016թ. սկզբից ակտիվացնել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ընտրություններ անցկացնելու մոդելներ մշակելու ուղղությամբ եռակողմ կոնտակտային խմբի աշխատանքը։ Այդ աշխատանքում պետք է ներգրավվի նաեւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



