Սիրիական զորքն ազատագրել է Դարաա քաղաքում ահաբեկիչների հիմնական հենակետը
INTERNATIONAL NEWSՍիրիայի կառավարական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դարաա նահանգի Շեյխ Միսքին քաղաքի կենտրոնական հրապարակը. ասված է սիրիական բանակի հրամանատարության հայտարարությունում:
«Բանակը վերահսկողություն է սահմանել Դարաա քաղաքի Շեյք Միսքին կենտրոնի վրա՝ ազատագրելով գլխավոր հրապարակը»,- ասված է փաստաթղթում:
Ռազմական աղբյուրը հաղորդել է, որ հարձակումն սկսվել է այն բանից հետո, երբ հաջողվել է կտրել ահաբեկիչներին զենք մատակարարող ճանապարհը:
РИА Новости գործակալության աղբյուրի խոսքով՝ մի քանի ժամում ոչնչացվել է 11 զինյալ՝ ներառյալ Շեյխ Միսքինի զինված խմբավորումների 4 ղեկավարները:
Երեկ սիրիական բանակի հրամանատարությունը հաստատել էր ալ-Խոշ բարձունքի մոտ տեղակայված թիվ 82 զորամասի ազատագրման լուրը, որը Դարաայում ահաբեկիչների հիմնական հենակետից 22 կմ է հեռու:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



