Հայաստանը կշարունակի շաքար ներկրել արտոնյալ գնով
ECONOMICSԻնչպես ջեռուցումը յուրաքանչյուր հայ ընտանիքի համար դարձնել անվճար։ Անցեք այս հղումով և ազատվեք ծախսերից՝ https://4q5w.short.gy/JerucumSolaron
Հայաստանը մինչև տարեվերջ կշարունակի արտոնյալ պայմաններով շաքար ներկրել երրորդ երկրներից։ Այս մասի որոշումն ընդունվել է այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից Հայաստանին տրամադրված շաքարի ներմուծման սակագնային քվոտայի կիրառման ժամկետը լրացել է 2022 թվականի օգոստոսի 31-ին։
Նոր որոշմամբ այդ ժամկետը կերկարացվի մինչև ս․ թ․ դեկտեմբերի 31-ը։
Բանն այն է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022թ թվականի հուլիսի 15-ի որոշմամբ Հայաստանին տրամադրված քվոտայի ժամկետն արդեն երկարաձգվել էր մինչև տարեվերջ։ ՀՀ կառավարության նոր որոշումը փաստորեն ԵՏՀ այս որոշման վավերացումն է` 2 ամիս ուշացմամբ ու գործող քվոտայի ավարտից շուրջ 1 շաբաթ անց։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity



