Յակուտսկում հայկական մշակութային կենտրոն կբացվի
CULTUREՌԴ Յակուտսկ քաղաքում այսօր հայկական մշակութային կենտրոն կբացվի, հայտնում է РИА Новости-ն՝ ՌԴ հայերի միության «Երկրամաս» թերթին հղումով։
Կենտրոնի բացման արարողությանը մասնակցելու համար Հայաստանից Յակուտսկ կժամանի պաշտոնական պատվիրակություն՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ։
«Մշակութային կենտրոնի գլխավոր խնդիրներից է կրթությունը։ Այստեղ կսովորեցնեն հայերեն, ռուսերեն և յակուտերեն»,- նշել է տեղի հայ համայնքի նախագահ Անդրանիկ Նավոյանը։
Հայկական մշակութային կենտրոնում կաշխատի 12 մարդ։ Բացման օրը կկայանա մեծ համերգ։
Կենտրոնը կառուցվել է վերջերս բացված հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու հարևանությամբ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



