Արսեն Հարությունյան. Մեկնում եմ ոսկե մեդալով վերադառնալու համար
SPORTՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Աշխարհի առաջնություն մեկնում եմ մեկ նպատակով՝ ոսկե մեդալով վերադառնալու համար: Իմ երազանքն է դառնալ աշխարհի չեմպիոն:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, որը Հայաստանի հավաքականի կազմում պատրաստվում է սեպտեբերի 10-18-ը Սերբիայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը:
Եվրոպայի կրկնակի չեմպիոնը Հայաստանի հավաքականի հետ վերջին մարզումներն է անցկացնում Երեւանում:
«Մեկ նպատակ եմ դրել իմ առջեւ՝ լավ մասնակցել աշխարհի առաջնությանը եւ ոսկե մեդալով վերադառնալ: Լավ մարզումային փուլ ենք անցել, ոչինչ չեմ խնայել մարզումներին: Շատ եմ ուզում հաղթել: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելն իմ երազանքն է: Ամեն ինչ անելու եմ, որ շատ լավ մասնակցեմ:
Եվրոպայի առաջնության ժամանակ թույլ տված սխալներս մարզիչներս առանձնացրել էին, դրանց վրա ենք աշխատել, բոլորը շտկել ենք: Այժմ շատ լավ մարզավիճակում եմ եւ լավ եմ մասնակցելու»,- ասաց Արսեն Հարությունյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա սեպտեմբերի 15-18-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Ազատ ոճայինները մրցավայր կմեկնեն սեպտեմբերի 13-ին: Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաեւ Մանվել Խնձրցյանը (57 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ):
Լուսինե Շահբազյան