Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Չարլզ III-ը Մեծ Բրիտանիայի թագավոր կհռչակվի սեպտեմբերի 10-ին

INTERNATIONAL NEWS

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Շաբաթ՝ սեպտեմբերի 10-ին, Չարլզ III-ը պաշտոնապես կհռչակվի Մեծ Բրիտանիայի նոր թագավոր, գրում է The Times թերթը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նոր թագավորի պաշտոնական հռչակումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին։

Ինչպես նշված է հոդվածում, սեպտեմբերի 9-ին նոր թագավորն ու կոնսորտ-թագուհի Քամիլան կվերադառնան շոտլանդական Բալմորալ ամրոցից, որտեղ նախորդ օրը մահացել է Եղիսաբեթ II-ը։ Չնայած այն բանին, որ պաշտոնապես նա դեռ չի հռչակվել Մեծ Բրիտանիայի թագավոր, իսկ թագադրումը տեղի կունենա միայն ամիսներ անց, միևնույն է Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջը դարձել է Մեծ Բրիտանիայի թագավոր մոր մահից անմիջապես հետո։

Սպասվում է, որ օրվա երկրորդ կեսին թագավորը կարող է առաջին հանդիպումն ունենալ վարչապետ Լիզ Թրասի հետ։ Չարլզ III-ը հանդիպում կունենա նաև կոմս-մարշալ, Մեծ Բրիտանիայի հերալդիկ պալատի նախագահ և գլխավոր արարողապետ Էդուարդ Ֆիցալան-Հովարդի՝ Նորֆոլկի 18-րդ դքսի հետ։ Վերջինս այս պաշտոնը ժառանգաբար ստանձնել է 2002 թվականին և պատասխանատու է կայանալիք թագավորական հուղարկավորության կազմակերպման համար։ Եղիսաբեթ II-ի հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ, սակայն հնարավոր է, որ այն որոշվի հենց այդ հանդիպման ժամանակ։

Հաղորդվում է նաև, որ սեպտեմբերի 9-ին տեղական ժամանակով ժամը 18։00-ի սահմաններում (երևանյան ժամանակով ժամը 21:00-ին) կհեռարձակվի Չարլզ III-ի հեռուստատեսային ուղերձը, որը նոր կարգավիճակում առաջինն է լինելու։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 8-ին, 96 տարեկանում կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։ Թագուհու մահվան պատճառները չեն հաղորդվում:

Եղիսաբեթ II-ը՝ Գեորգ VI թագավորի և լեդի Էլիզաբեթ Բոուս-Լիոնի ավագ դուստրն է, ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին Լոնդոնում։ 1936 թվականին, հոր գահ բարձրանալուց հետո, Եղիսաբեթը դարձավ բրիտանական թագի ժառանգորդը։ Նա կրթություն է ստացել տանը, իսկ 1945 թվականին ընդունվել է բրիտանական բանակի իգական դիվիզիա, Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում ստացել է կրտսեր հրամանատարի կոչում։

1947 թվականին տեղի է ունեցել Եղիսաբեթի և Հունաստանի և Դանիայի արքայազն Ֆիլիպի հարսանիքը, որը հրաժարվեց բոլոր տիտղոսներից, ընդունեց բրիտանական քաղաքացիությունը և ստացավ Էդինբուրգի դուքսի կոչում։ Նրանք ունեցան չորս երեխա՝ Չարլզը՝ Ուելսի արքայազնը, արքայադուստր Աննան, արքայազն Էնդրյուն՝ Յորքի դուքսը և արքայազն Էդվարդը՝ Ուեսեքսի կոմսը:

1952 թվականին, հոր մահից հետո, Եղիսաբեթ II-ը դարձավ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Համագործակցության 15 թագավորությունների կառավարիչ և բուն Համագործակցության ղեկավար, Անգլիկան եկեղեցու ղեկավար և զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար։

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced