Ռուսաստանը կոչ է արել Թուրքիային քրդական հարցը լուծել քաղաքական ճանապարհով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին քրդական հարցը լուծել բացառապես քաղաքական ճանապարհով։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։
«Կոչ ենք անում Թուրքիային ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ կրակի արագ դադարեցման ապահովման և 2015 թ-ի հուլիսին դադարեցված խաղաղ կարգավորման գործընթացի վերականգնման համար։ Քրդական հարցի լուծումը ընկած է քաղաքական հարթության մեջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում հայտարարել են, որ անհանգստացած են Թուրքիայի հարավ-արևելքում բռնության էսկալացիայով։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



