Ինդոնեզիայում երկու ուսանողների են ճիպոտահարել անթույլատրելի մտերմության համար
INTERNATIONAL NEWSԻնդոնեզիայի Աչեխ նահանգում երկու ուսանողների են մտրակահարել անթույլատրելի մտերմության համար, հայտնում է Lenta –ն, փոխանցում է The Independent–ը:
Պատիժն իրականացվել է մեծաքանակ մարդկանց ներկայությամբ՝ նահանգի մայրաքաղաք Բանդա Աչեխի «Բայթուրախման Ռայա» մզկիթի բակում: 23-ամյա Վահյուդի Սարուտրան ու 20 -ամյա Նուր Էլիտան ճիպոտի հինգ հարված են ստացել «կխալվատի»՝ անթույլատրելի մտերմության համար. երիտասարդները ամուսնացած չէին, բայց ինտիմ հարաբերություններ ունեին: Բացի դրանից եւս չորս տղամարդու են ճիպոտահարել անպարկեշտ արտահայտությունների ու մոլախաղերին մասնակցելու համար:
Պատիժներին հետեւում էր Բանդար Աչեխի քաղաքապետի տեղակալ Զայնալ Արիֆինը: Երբ շապ օգնության մեքենան Նուր Էլիտային հիվանդանոց է տարել, չինովնիկը հայտարարել է. «Թող այս պատիժը բոլորիս խրատ դառնա: Մենք չպետք է կրկնենք նրանց սխալները, ում այսօր պատժեցին: Հույս ունեմ, որ հետագայում ծեծով պատժելու անհրաժեշտություն չի լինի»:
Աչեխը Ինդոնեզիայի միակ նահանգն է, որտեղ շարիաթի օրենքներ են գործում: Դրանք սահմանվել են 2005-2013 թթ. ժամանակահատվածում ու պաշտոնապես տարածվում են ոչ միան տեղի մահմեդականների, այլեւ այլ դավանանք ունեցող բնակիչների, ինչպես նաեւ զբոսաշրջիկների վրա: Նահանգում արգելված է ոգելից խմիչք գործածելը, իրար հետ չամուսնացած տղամարդու ու կնոջ միջեւ սեռական հարաբերությունները, կանանց արգելված է չծածկված գլխով մարդկանց աչքին երեւալը ու մարմինն ընգրկող տաբատ հագնելը: Այս օրենքները խախտողներին սպառնում է ճիպոտի հինգից տասը հարված:



