Ռուսական զորքերը լքում են Ուկրաինայի օկուպացված տարածքները
INTERNATIONAL NEWSՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ Ուկրաինայի զինված ուժերը մտել են Կուպյանսկ՝ Խարկովի մարզի մեծությամբ երրորդ քաղաքը, որը օկուպացվել էր պատերազմի առաջին օրերին, հայտնում է Meduza-ն։
Ռուսական աղբյուրները հայտնել են նաև, որ ռուսական զորքերը շրջապատման սպառնալիքի տակ լքել են Կուպյանսկից հարավ գտնվող Իզյումը։
Ռուսական զորքերի նահանջի ֆոնին ՌԴ ՊՆ-ն անջատել է մեկնաբանությունները բոլոր սոցիալական ցանցերում։ Միաժամանակ, ռուսական ռազմական գերատեսչությունը, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ պաշտոնապես չեն արձագանքել նախկինում օկուպացված տարածքներից զորքի դուրսբերման մասին հաղորդագրություններին։
Սեպտեմբերի 10-ին Պուտինը մասնակցել է Մոսկվայի 875-ամյակին նվիրված միջոցառումներին, այդ թվում՝ այցելել է «Լուժնիկի» մարզահամալիրում գտնվող սամբոյի և բռնցքամարտի միջազգային կենտրոն։
Պուտինը նաև առցանց քվեարկել է Մոսկվայի քաղաքային ընտրություններում և շնորհավորել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին գահ բարձրանալու կապակցությամբ։