ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածուն առաջարկում է կիսել կազմակերպությունը
SPORTՖուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի թեկնածու, շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան առաջարկում է կազմակերպությունը կիսել երկու անկախ հատվածների, որպեսզի վերադարձվի վստահությունը համաշխարհային ֆուտբոլի ղեկավար մարմնի նկատմամբ:
Ասիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող շեյխ Սալմանն առաջարկում է առանձնացնել կառավարման մարմինը ֆուտբոլային հարցերով զբաղվող ստորաբաժանումներից: Ֆինանսական հոսքերով զբաղվող մարմինը կլինի առանձին եւ կվերահսկվի մյուս մասի կողմից:
«Միայն տարանջատելով ֆինանսավորման ներգրավման եւ բաշխման գործընթացները՝ հնարավոր կլինի վերածնել ՖԻՖԱ-ն եւ վերականգնել հեղինակությունը»,- շեյխ Սալմանի խոսքը մեջբերում է reuters-ը:
ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունը փետրվարի 26-ին է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



