Ուկրաինական ուժերը խոշոր հաղթանակ են տարել
INTERNATIONAL NEWSՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ուկրաինական զորքերը խոշոր պարտության են մատնել Ռուսաստանին՝ արագ հակահարձակման արդյունքում հետ գրավելով գրեթե ողջ Խարկովի շրջանը, գրում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետները նոր զեկույցում։
Կիևի կողմից Խերսոնի շրջանում հակահարձակողական գործողության մասին հայտարարությունները շեղեցին ռուսական զորքերի ուշադրությունը այն հատվածներից, որտեղ ուկրաինական ուժերը վերջին մի քանի օրվա ընթացքում վճռական հարձակումներ էին իրականացրել:
Ուկրաինայի զինված ուժերը օգտագործել են HIMARS և այլ արևմտյան համակարգեր Խարկովի և Խերսոնի շրջաններում ռուսական կապի ցամաքային հանգույցների վրա հարձակվելու համար՝ հիմք ստեղծելով գործողության հաջողության համար։
Այս հակահարձակումը չի ավարտի պատերազմը, ասում են ISW փորձագետները: Ուկրաինայի հյուսիս-արևելքում արշավն ի վերջո կավարտվի, ինչը թույլ կտա ռուսական զորքերին վերականգնել կայուն պաշտպանական գիծը և, հնարավոր է, նույնիսկ տեղային հակահարձակումներ ձեռնարկել:
Ուկրաինան ստիպված կլինի նոր հակահարձակողական գործողություններ սկսել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքի ազատագրումն ավարտին հասցնելու համար, այս առումով պատերազմը, ամենայն հավանականությամբ, կձգվի մինչև 2023 թվականը, կարծում են փորձագետները։