Չինաստանում 300 մետրանոց երկնաքերի արտաքին պատի շուրջ ապակե կամրջակ են բացել
INTERNATIONAL NEWSԻրենց նյարդերը խուտուտ տալու սիրահարների համար Չինաստանում 300 մետրանոց երկնաքերի արտաքին պատի շուրջ ապակե կամրջակ են բացել: Դա չորրորդ նման կամուրջն է Չինաստանում եւ առաջինը Գուանսի նահանգում:
Չինական Լյուչժոու քաղաքի Yunding երկնաքերի 76-րդ հարկում բացվել է ամենաանվախների համար այդ ատրակցիոնը: Կամրջակի լայնությունը 1,5 մետր է: Բայց դրա վրա բազմիցս տեղավորվել է հինգ մարդուց բաղկացած այցելուների խումբ, որոնց ուղեկցում են անվտանգության հրահանգիչները: Ճանապարհի երկարությունը 200 մետր է: Դանդաղ քայլքով, քաղաքի գրավիչ տեսարանները վայելելու հնարավորությամբ զբոսանքը մոտ կես ժամ է տեւում, տեղեկացնում է «Ռոսբալտը»` վկայակոչելով The Daily Mail-ին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



