Չեխն անվանել է իր կարիերայի վրա ազդած 6 դարպասապահներին
SPORTԼոնդոնի «Արսենալի» եւ Չեխիայի հավաքականի դարպասապահ Պետր Չեխը պատմել է, թե որ դարպասապահներն են ոգեշնչել իրեն կարիերայի սկզբում:
«Երբ երեխա էի, դարպասապահների մեջ բազմաթիվ կուռքեր ունեի։ Դիտում էի ֆուտբոլ եւ հասկանում, որ աշխարհում բազմաթիվ հոյակապ դարպասապահներ կան։ Օլիվեր Կանի վճռականությունը, Սանտիագո Կանիսարեսի աչքերում երեւացող կենտրոնացվածությունը, Պետեր Շմեյխելի արտաքին տեսքը։ Նրանց հաջորդեց Էդվին վան դեր Սարը։
Իկեր Կասիլյասը եւ Ջանլուիջի Բուֆոնը սկսեցին խաղալ երիտասարդ տարիքում։ Իկերն ինձնից ընդամենը մեկ տարի է մեծ։ Նրան նայելուց մտածում էի. «Եթե այս տղան 18 տարեկանում խաղում է «Ռեալում», ապա ինչո՞ւ ես չեմ կարող»։ Այդ ժամանակ հասկացա, որ խնդիրը տարիքը չէ, այլ այն, թե որքան ջանասիրաբար ես մարզվում եւ խաղում։ Սովորել եմ այս դարպասապահներից»,- Չեխի խոսքը մեջբերում է Goal.com-ը։