Զապորոժիեի «Նարեկ» կիրակնօրյա դպրոցի շենքում տեղի է ունեցել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոս Զարուհի Սրապյանի` քաղաքացիների ընդունելություն
SOCIETYՍեպտեմբերի 9֊ին և 10֊ին Զապորոժիեի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Նարեկ» կիրակնօրյա դպրոցի շենքում տեղի ունեցավ Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոս Զարուհի Սրապյանի` քաղաքացիների ընդունելություն։
«Զապորոժիեյի հայկական համայնքի և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանի անմիջական աջակցությամբ կազմակերպվեց հյուպատոսական ընդունելությունը։
Երկու օրերի ընթացքում Հյուպատոսն ընդունեց քաղաքացիների անձնագրավորման գործեր, ինչպես նաև անցկացրեց հյուպատոսական մի շարք գործառույթների հետ կապված խորհրդատվություններ:
Ուկրաինայում ՀՀ դեսպան պարոն Վլադիմիր Կարապետյանին փոխանցվեց «Զապորոժիեի հայ համայնքի զարգացման և աջակցության համար» շքանշանը։
Նմանատիպ այցելությունները շատ կարևոր են և օգտակար պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած տարածաշրջանի մեր հայրենակիցների համար, քանի որ ոչ բոլորին է հասանելի երկար ճանապարհ կտրելով՝ հասնել Կիև։
Շնորհակալ ենք դեսպան պարոն Վլադիմիր Կարապետյանին` քաղաքացիների խնդրանքին ընդառաջելու և տիկին Զարուհի Սրապյանին` այս դժվար օրերին հայրենակիցներին աջակցելու համար։
Հուսով ենք, որ նման այցելություններ հաճախ կկազմակերպվեն»,- Ֆեյսբուքի իր էջում գրում է Զապորոժիեյի հայկական համայնքի և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Նուրիջանյանը։

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



