Պուտինը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել համաշխարհային առաջնորդներին, այդ թվում` Օբամային
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Ծննդի և գալիք Ամանորի առթիվ շնորհավորել է մի շարք երկրների և կառավարությունների ղեկավարներին, այդ թվում` նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
«Անցնող տարին հաստատեց, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները միջազգային անվտանգության ապահովման հիմնական գործոններից մեկն են», - հաղորդում է ռուսական պետության ղեկավարի մամլո ծառայությունը:
Շնորհավորական ուղերձում Պուտինը դիմել է նաև մի շարք այլ համաշխարհային առաջնորդների, որոնց թվում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը, Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



