Yerevan, 13.September.2026,
00
:
00
BREAKING


Ահաբեկչություններ, հրդեհներ, պայթյուններ․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ծրագրավորողների միջազգային օր ոչ նահանջ տարիներին, Շոկոլադի համաշխարհային օր, Բրազիլիա՝ Ֆորրապիլ յայի հեղափոխության շաբաթվա առաջին օր և Կաշաս ալկոհոլային խմիչքի (շաքարեղեգից ստացվող թունդ խմիչք) ազգային օր, Մեքսիկա՝ Հերոս-երեխաների հիշատակի օր, ԱՄՆ՝ Ցելիակիայի (աղեստամոքսային տրակտի հիվանդություն) դեմ պայքարի ազգային օր:

ՀԱՅԱՍՏԱՆ

1913-վախճանվել է հայ երգիծաբան-նովելիստ Առանձարը (Միսաք Գոյումճյան)։

1962 – ծնվել է բանասեր և թարգմանիչ Արամ Թոփչյանը:

1963- վախճանվել է վավերագրական ֆիլմերի հայ կինոռեժիսոր և սցենարիստ Վիլ յամ Հայկազյանը:

1990- ադրբեջանական ՕՄՕՆ-ը նռնականետերի, ականանետերի և ուղղաթիռների օգնությամբ սկսել է Մարդակերտի շրջանի Չափար գյուղի գրոհը, որի արդյունքում զոհվել է գյուղի 6 բնակիչ:

1995-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մոզամբիկի հետ:

2004-Ամերիկացի մեծահարուստ Քըրք Քըրքորյանը վերջին 35 տարվա ընթացքում երրորդ անգամ վաճառել է «Մեթրո գոլդվին մեյեր» (MGM) հոլիվուդյան ընկերությունը: «Սոնի» ճապոնական հսկան համաձայնել է վճարել մոտ 3 միլիարդ դոլար և մարել ընկերության` 2 միլիարդի հասնող պարտքը:

2007-Ազգային ժողովը գլխավոր դատախազ է ընտրել գործող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: 2011-«Ժառանգություն» խմբակցությունը դադարեցրել է խորհրդարանի նիստերի բոյկոտը և ավելի քան 6 ամսվա դադարից հետո վերադարձել է ԱԺ։

2012-տեղի է ունեցել Երևան - Արարատ մայրուղու շինարարության հիմնարկեքի արարողությունը, որը հանդիսացել է Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու շինարարության պաշտոնական մեկնարկ:

2013-Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժեշտ է տվել պաշտոնին՝ ժամկետը լրանալու պատճառով։

2016- Կարեն Կարապետյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ:

2019-«Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Ըստ մեղադրանքի, Արթուր Վարդանյանի գլխավորած 20 հոգանոց խումբը 2015 թվականին ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը:

ԱՇԽԱՐՀ

81 - վախճանվել է հռոմեական իմպերատոր տիտ Ֆլավիոս Վեսպասիանը:

533– Դեցիմի ճակատամարտում Բելիսարիուսը վանդալներից գրավել է Կարթագենը:

1087 – ծնվել է Բյուզանդիայի կայսր Հովհաննես Բ Կոմնենոսը:

1501 –Միքելանջելոն սկսել է ստեղծել Դավիթի մարմարյա արձանը:

1601 – ծնվել է ֆլամանդացի նկարիչ Յան Բրեյգել Կրտսերը:

1736 - Ռուսաստանում հիմնվել է Չել յաբինսկ քաղաքը:

1592– վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա, էսսեիզմի հիմնադիր Միշել դը Մոնտենը:

1624- վախճանվել է Քարթլիի թագուհի Կետևանը:

1872- վախճանվել է գերմանացի փիլիսոփա Լյուդվիգ Ֆոյերբախը:

1874– ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր, երաժշտական տեսաբան, գրող, նկարիչ, գյուտարար Առնոլդ Շյոնբերգը:

1902- Մեծ Բրիտանիայում առաջին անգամ որպես մեղավորության ապացույց օգտագործվել է մեղադրյալի՝ հանցագործության վայրում հայտնաբերված մատնահետքը:

1906-կայացել է առաջին ինքնաթիռի թռիչքը Եվրոպայում:

1922- Լիբիայի Էլ-Ազիզիա բնակավայրում ստվերում գրանցվել է ռեկորդային ամենաբարձր ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի՝ +57.70 : - թուրքական բանակի կողմից Զմյուռնիա քաղաքի զավթումից և հույն ու հայ բնակչության կոտորածից 4 օր անց սկսվել է Զմյուռնիայի 4 օր տևած մեծ հրդեհը (Զմյուռնիայի աղետ), որը փաստացի վերջն է հանդիսացել Հույն-թուրքական պատերազմի։

1929- անգլիացի գիտնական-մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը ներկայացրել է իր հայտնագործությունը՝ պենիցիլինը:

1956– IBM ընկերությունը թողարկել է առաջին կոշտ սկավառակը:

1960 –ԱՄՆ-ում կայացել է բիոնիկային նվիրված առաջին գիտաժողովը (գիտություն, որտեղ տեխնիկական միջոցներում օգտագործվում են կենդանի բնության կառուցվածքը, ֆունկցիաները, հատկությունները և այլն):

1968- Ալբանիան դուրս է եկել Վարշավայի պայմանագրի կազմակերպությունից:

1977- վախճանվել է իռլանդա-լեհական ծագումով բրիտանացի, ապա՝ ամերիկացի ռեժիսոր Լեոպոլդ Ստոկովսկին:

1985– թողարկվել է «Սուպեր Մարիո բրադըրս» համակարգչային խաղը:

1996– վախճանվել է ամերիկացի ռեփ երգիչ և կինոդերասան Թուփաք Շակուրը:

1999 –Մոսկվայի Կաշիրյան մայրուղու բնակելի 8 հարկանի տան նկուղում տեղի ունեցած պայթյունը հողին է հավասարեցրել տունը, 124 բնակիչ զոհվել է, 7-ը՝ ստացել վնասվածքներ: Ոչ ոք իր վրա չի վերցրել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:

2008 –Դելլիում տեղի է ունեցել ահաբեկչական հինգ սինխրոնիզացված գործողություն, որի արդյունքում զոհվել է 30 մարդ, վիրավորվել՝ մոտավորապես 100-ը:

2013 -Ռուսաստանի Նովգորոդ քաղաքի հոգեբուժական պանսիոնատում բռնկված հրդեհի արդյունքում 37 մարդ է զոհվել

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution