Միայն մեր վճռականությամբ և տոկունությամբ մենք կարող ենք վերջ տալ այս չդադարող ագրեսիային. Ավետիք Չալաբյան
BLOGԻնչպես արդեն գիտեք, կեսգիշերին Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է սկսել Հայաստանի Հանրապետության դեմ: Ողջ գիշեր մեր արևելյան սահմանի մեծ մասի երկայնքով, Կապանից մինչև Արտանիշ, ընթացել են ծանր մարտեր, մեր բանակն ամենուրեք հակահարված է տվել, երկու կողմից կան բազմաթիվ կորուստներ:
Այս ամենի պատճառների և հետևանքների մասին կխոսենք ավելի ուշ: Այժմ բոլորս միահամուռ, առանց որևէ խուճապի, վճռականորեն կանգնում ենք մեր բանակի թիկունքին, ըստ անհրաժեշտության համալրում ենք բանակը, և դաժան հակահարված են տալիս թշնամուն: Միայն մեր վճռականությամբ և տոկունությամբ մենք կարող ենք վերջ տալ այս չդադարող ագրեսիային, և արժանապատիվ խաղաղություն նվաճել: Աստված պահապան իրենց հայրենիքի համար բոլոր կռվողներին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



