Մակրոնն Ալիևին կոչ է արել վերադառնալ հրադադարի ռեժիմին
INTERNATIONAL NEWSՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում վերադառնալ Բաքվի և Երևանի միջև հրադադարի պահպանմանը. Այս մասին հայտարարել է Ելիսեյան պալատը պետության ղեկավարներ Էմանուել Մակրոնի ևԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցից հետո։
«Նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցում նախագահ Մակրոնն ընդգծել է հրադադարի պահպանմանը վերադառնալու անհրաժեշտությունը»,- Ելիսեյան պալատի հաղորդագրության տեքստն է մեջբերում France Press-ը։
Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնել է, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է իր 50 զինծառայողի մահվան մասին։