Մեսին 500-րդ հանդիպումը կանցկացնի «Բարսելոնայում»
SPORTԱրգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին «Բարսելոնայի» մեկնարկային կազմում է «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի խաղում: «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը 500-րդ հանդիպումը կանցկացնի կատալոնական թիմում: Մեսին 2004-ից է «Բարսելոնայում» եւ նվաճել է 26 թիմային տիտղոս: Նա Իսպանիայի յոթակի չեմպիոն է, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, աշխարհի ակումբային առաջնության եռակի չեմպիոն, Իսպանիայի եռակի գավաթակիր, վեցակի սուպերգավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր:
«Բարսելոնայի» մեկնարկային կազմը՝ «Բետիսի» դեմ.
Բրավո, Ալվես, Մասկերանո, Վերմալեն, Մաթյո, Ռակիտիչ, Բուսկետս, Սերխիո Ռոբերտո, Մեսի, Նեյմար, Սուարես:
«Բարսելոնա» - «Բետիս» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:30-ին:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreement
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
5
Converse Bank Receives STP Excellence Award Once Again



