Yerevan, 27.May.2026,
00
:
00
BREAKING


Երևանում սկսվել է 32-րդ շախմատային օլիմպիադան. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԵՆ ՕՐԵՐ

Ժողովրդավարության համաշխարհային օր, Լիմֆոմայի տարածման մասին տեղեկատվության միջազգային օր, Իսպանական մշակութային ժառանգության միամսյակի առաջին օր, Գվատեմալա, Կոստա Ռիկա, Հոնդուրաս, Նիկարագուա և Սալվադոր՝ Անկախության օր (Իսպանիայից՝ 1921 թ.), Մեծ Բրիտանիա՝ Բրիտանիայի համար պայքարի հիշատակի օր, Հնդկաստան՝ Ինժեների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1826 -Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Շամխորի ճակատամարտը Մադաթովի ղեկավարած ռուսական բանակի և «էրիվանյան սարդար» Ամիր խանի ու Աբբաս Միրզայի որդի Մուհամմեդի 60 հազարանոց պարսկական բանակի միջև։

1858 –ծնվել է հայագետ, պատմաբան և բանասեր Գրիգոր Խալաթյանցը։

1889 –ծնվել է հայ խորհրդային արձակագիր Ստեփան Զորյանը։

1896 –ծնվել է դերասան Արման Կոթիկյանը։

1899- ծնվել է քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուն։

1905 –ծնվել է թատերական ռեժիսոր Վարդան Աճեմյանը։

1906 –ծնվել է խորհրդային նկարիչ, դիմանկարների վարպետ Դմիտրի Նալբանդյանը։

1918- Բաքուն գրաված թուրք հրոսակները կոտորել են Բաքվում բնակվող ավելի քան 30 հազար հայի։

1945-վախճանվել է ամերիկահայ ֆիզիկոս Հարրի Դաղլ յանը, որը եղել է, այսպես կոչված, «Մանհեթենի նախագծի» մշակողներից մեկը։

1954- ծնվել է նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։

1996- Հայաստանի մայրաքաղաք Երևանում սկսվել է 32-րդ շախմատային օլիմպիադան։

2003-ԱրմենՏելի վարչական շենքի դիմաց մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել «Պահանջում ենք որակյալ կապ», «Պահանջում ենք բարեխիղճ աշխատանք» կարգախոսներով:

2007- Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հաստատել է Արայիկ Հարությունյանին վարչապետի պաշտոնում:

2008-Երևանի Մատենադարանի մոտ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքը, որին, ըստ ոստիկանության տվյալների, մասնակցել է 6-7 հազար մարդ:

2011-Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի է ունեցել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված հեծանվահրապարակի բացման արարողությունը, որին ներկա է գտնվել նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

2013- վախճանվել է ամերիկահայ գործարար և բարերար Ջերարդ Գաֆեսճյանը։

2016- ԱԺ-ն փակ քվեարկությամբ ՀՀ գլխավոր դատախազ է ընտրել Արթուր Դավթյանին:

2021- Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ուղեկալ են դրել և ձերբակալել իրանական երկու բեռնատարի վարորդների:

ԱՇԽԱՐՀ

533 -Հուստինիանոս 1-ին կայսրի ուղարկած Արևել յան Հռոմեական Կայսրության բանակը մտել է Կարթագեն։

668- սպանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդ Բ-ն։

1254- ծնվել է Ասիայի նշանավոր հետազոտողներից մեկը՝ իտալացի աշխարհահռչակ ճանապարհորդ Մարկո Պոլոն։

1514 -թուրքական բանակը գրավել է պարսկական Թավրիզ քաղաքը և սրի քաշել բնակչության մեծ մասին։

1613 –ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող Ֆրանսուա դը Լարոշֆուկոն։

1675 –ծնվել է գրող և օրենսդիր Վախթանգ 6-րդը, որը եղել է Քարթլիի թագավոր։

1776 -անգլիական բանակը պաշարել է Նյու-Յորքը և քիչ է մնացել գերի վերցնի Ջորջ Վաշինգտոնին։

1789 – ծնվել է ամերիկացի վիպասան Ջեյմս Ֆենիմոր Կուպերը («Լրտեսը», «Վերջին մոհիկանը», «Գազանորսը»)։

1792 - Նապոլեոնը (Ֆրանսիայի ապագա կայսրը) ժամանել է Այաչչո և դարձել կամավորների գումարտակի հրամանատար։

1805 -Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Նապոլեոնին։

1812 –Ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ Նապոլեոնի բանակը մտել է Մոսկվայի Կրեմլ։

1821 - Գվատեմալան, Կոստա Ռիկան, Հոնդուրասը, Նիկարագուան և Սալվադորը միասին անկախություն են հռչակել Իսպանիայից։

1821 - Լիվերպուլի և Մանչեսթերի միջև սկսել է գործել երկաթուղի։

1828 –ծնվել է ռուս քիմիկոս Ալեքսանդր Բուտլերովը։

1847 - ամերիկյան բանակը գրավել է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն։

1890- ծնվել է անգլիացի գրող, դետեկտիվ ժանրի ամենահայտնի գրողներից մեկը՝ Ագաթա Քրիստին։

1916- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Սոմի ճակատամարտում առաջին անգամ օգտագործվել են տանկեր, անգլիացիները գերմանացիների դեմ են հանել 49 Mk1 մոդելի տանկ։

1930-կայացել է բրիջի առաջին միջազգային խաղը։

1935 - նացիստական Գերմանիան ընդունել է նոր սվաստիկայով դրոշը, իսկ գերմանացի հրեաները զրկվել են Գերմանիայի քաղաքացիությունից։

1945-վախճանվել է ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր Անտոն Վեբերնը։

1959-սկսվել է ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովի 13-օրյա այցը ԱՄՆ։

1971- ստեղծվել է Գրինփիս ընկերությունը։

1997- սկսել է աշխատել Google որոնողական համակարգը։

2008 - ամերիկյան «Lehman Brothers» բանկը ներկայացրել է սնանկացման հայտ, որը հանդիսացել է 2008 թվականի համաշխարհային ճգնաժամի սկիզբը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community