Համահայկական կոնսոլիդացիայի ժամն է, բայց իշխանությունն ու ընդդիմությունը փողոցային մակարդակի գզվռտոցի մեջ են. Հրաչյա Ռոստոմյան
BLOGԱԺ այսօրվա միջադեպը, երբ մի ելույթն առիթ դարձավ իշխանություն- ընդդիմություն ցածրորակ բանավեճի, էժան շոուի, քաշքշոցի, փոխադարձ գռեհիկ վիրավորանքների, մեր քաղաքական համակարգի իրական էպիկրիզն է, ավելի շուտ՝ դատավճիռը:
Պատերազմ է, դաժան պատերազմ, սահմանին կանգնած զինվորը ազգային իրական կոնսոլիդացիայի, պատասխանատու և կոնսենսուսային որոշումների անհրաժեշտություն ունի: Համահայկական կոնսոլիդացիայի ժամն է, բայց իշխանությունն ու ընդդիմությունը փողոցային մակարդակի գզվռտոցի մեջ են:
Ու այս ամենը ժողովուրդը հիշելու է՝ անուն առ անուն. թե ապաշնորհ իշխանավորին, թե անպատասխանատու ընդդիմադիրին, որոնք կոլեկտիվ մսխում են ժողովրդի տված մանդատը:
Ի դեպ, գործընթացն արդեն սկսված է:
Երեկ Երևանի կենտրոն ինքնաբուխ դուրս եկած հազարավոր մարդիկ ոչ միայն իշխանությանն էին մերժում, այլ նաև սուլում էին ընդդիմության գործիչներին:
Երեկ Հին Հայաստանը՝ իր անորակ քաղաքական համակարգով, դարձավ անցյալ, իսկ իրական, նոր, ավելի ժամանակակից *Հայաստանի* ձևակերպումը *բոլորիս առաքելությունն է:*
Հ.Գ. Սա իմ անձնական կարծիքն է…
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



