Հենց վտանգի ժամանակ պետք է ապիկար իշխանությունը փոխել,որ հայրենիք չկորցնենք. Շարմազանով
BLOGԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՔՊ -ին եւ անգամ Ռուբեն Վարդանյանին խորհուրդ կտամ ծանոթանալ պատերազմի ժամանակ Չեմբեռլենին հեռացնելու ու Չերչիլին վարչապետ ընտրելու պատմությանը:
ՔՊ-ից ասում են՝ վտանգի ժամանակ չի կարելի վարչապետ փոխել։
Ռուբեն Վարդանյանն էլ ասում է՝ պատերազմի ժամանակ անթույլատրելի է վտանգել սեփական երկրի իշխանությունների լեգիտիմությունը, ինչպիսին էլ որ դրանք լինեն։
Լու՞րջ …պարոնայք եւ տիկնայք։
Անգլիացիներից հաստատ խելացի չեք..
Հիշեցնեմ,որ Երկրորդ աշխարհամարտը Մեծ Բրիտանիան սկսեց ,երբ վարչապետ Նեւիլ Չեմբեռլենն էր,ով չէր կարողանում սպասարկել պետական շահը։
1940-ին լեյբորիստների ու պահպանողականների համաձայնության արդյունքում իշխանությունից հեռացվեց պարտվողական վարչապետ:
Նևիլ Չեմբեռլենն ու վարչապետ ընտրվեց Ուինսթոն Չերչիլը,որն էլ 1945-ին հաղթանակ պարգեւեց Բրիտանիային։
Հերիք է տգետ թեզեր տարածեք,թե վտանգի ժամանակ իշխանություն չեն փոխում։
Հենց վտանգի ժամանակ պետք է ապիկար իշխանությունը փոխել,որ հայրենիք չկորցնենք։
Հ.Գ. Ի դեպ Չեմբեռլենն էլ ասում էր՝ ձեզ բերել եմ խաղաղության դարաշրջան,բայց Անգլիան մտցրեց պատերազմի մեջ։
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
4
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
5
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App



