Այս պահի դրությամբ ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից 109 քառ/կմ կամ 10.900 հեկտար օկուպացված է. Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՊՆ-ն հայտարարում է, որ թշնամին՝ 7,5 կմ լայնությամբ և 8,5 կմ խորությամբ մուտք է գործել ՀՀ սուվերեն տարածք: Այսինքն սեպտեմբերի 13-ին և 14-ին թշնամին օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքից շուրջ 64 քառ./կմ տարածք, կամ 6400 հեկտար: 2021թ. մայիս ամսին, ըստ պաշտոնական հայտարարության, թշնամին Սյունիքի հատվածում ներխուժել և օկուպացրել էր 45քառ./կմ կամ 4500 հեկտար տարածք: Այսինքն, այս պահի դրությամբ ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից 109 քառ/կմ կամ 10.900 հեկտար օկուպացված է:
Վաղը դեռ չգիտենք, թե ի՞նչ է լինելու, այսօր դեռ պարզ չէ, թե ի՞նչ ենք անելու: Քննարկում ենք, թե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ով ի՞նչ ասաց, սպասում ենք ԱՄՆ կոնգրեսի խոսնակի այցին և հետևում ենք Սամարղանդում տեղի ունեցող ՇՀԿ գագաղաժողովի արդյունքներին: Արցախի հետագա ճակատագրի մասին էլ չեմ խոսում: Լավ, բա հետո՞…
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



