ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ, հանձնառու է աջակցել բանակցային կայուն, խաղաղ գործընթացին․ Փելոսի
INTERNATIONAL NEWSՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
«Իմ այցը շատ ավելի վաղ էր պլանավորված․ անցած շաբաթվանից, բայց այնպես ստացվեց, որ մենք այստեղ եկանք այն պահին, երբ կարող ենք նաև անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի և սպառնալից գործողությունները, որոնք վտանգում են խաղաղության գործընթացի հաջողությունը», - այսօր Երևանում՝ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ելույթի ժամանակ ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտարարեց՝ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, փոխանցում է Aysor.am-ը։
Նա հավելեց՝ ԱՄՆ-ն հետևում է այս խնդրին։
«Նախագահ Բայդենի և Կոնգրեսի համար սա առաջնահերթ ուղղություն է, և մենք անվտանգության, կայունության և խաղաղության հարցերում Հայաստանի և Ադրբեջանի միջև հանձնառու ենք», - ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը։