Բլինքենը Ալիևին կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարին
INTERNATIONAL NEWSՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։
«Քարտուղար Բլինքենը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին ռազմական գործողությունների դադարեցումը։ Նա նախագահ Ալիեւին կոչ է արել հավատարիմ մնալ հրադադարին, դուրս բերել ռազմական ուժերը եւ աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա բոլոր խնդիրները լուծել՝ խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այս օրերին Երեւան է այցելում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին։