Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարը՝ լուրջ սպառնալիքի տակ. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Յուրաքանչյուր էսկալացիա կամ պատերազմ իր մեջ նաև տնտեսական առճակատման և շահերի բախման տարրեր է պարունակում։ Եվ շատ հաճախ տնտեսական պատժամիջոցներն ու արգելքի՝ էմբարգոյի սահմանումը կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ միջազգային հարաբերություններում, քան բուն ռազմական գործողությունները։ Այդ է նաև պատճառը, որ Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ը, ամենից հաճախ դիմում է տնտեսական պատժամիջոցների սահմանման գործելակերպին, իսկ այն երկրները, որոնք հայտնվում են պատժամիջոցների տակ, լուրջ դժվարություններ են ունենում, նրանց տնտեսության համար փակվում է արագ զարգացման հեռանկարը։ Օրինակ՝ այդպիսի վիճակում են այսօր Իրանը, Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան։ Հարավային Կովկասում էլ Հայաստանն է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից տնտեսական շրջափակման մեջ։

Ավելին՝ թուրք-ադրբեջանական տանդեմը տարիներ շարունակ հատուկ ջանքեր է ներդրել, որ ոչ մի տնտեսական խոշոր նախագիծ, մասնավորապես՝ էներգետիկ, Հայաստանով չանցնի, շրջանցի այն, և հայկական պետությունը զարգանալու հնարավորություն չունենա։ Եվ երբ ՀՀ իշխանությունները հետևողականորեն առաջ են տանում տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման թեման, հարց է ծագում, թե արդոք Թուրքիան ու Ադրբեջանը համաձա՞յն են, որ Հայաստանը դուրս գա շրջափակումից։ Եթե տրամադրված լինեին ճանապարհները բացելուն, ապա Ադրբեջանը Հայաստանի տարածքի նկատմամբ ագրեսիա չէր սկսի։ Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանն այդպիսով ցանկանում է ստանալ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որի տարածքի նկատմամբ Հայաստանն իրավասություն չի ունենա։ Այլ կերպ ասած՝ դրա գործարկման արդյունքում հաղորդակցության ուղիները կբացվեն բուն Ադրբեջանի տարածքի, Նախիջևանի ու Թուրքիայի միջև։ Միասնական տնտեսական ողու բացման արդյունքում Թուրքիան ու Ադրբեջանը կմիանան միմյանց, ինչու չէ՝ հետագայում նաև Միջին Ասիայի թուրքալեզու պետություններին ու հնարավորություն կստանան, օրինակ՝ մեկ ընդհանուր տնտեսական գոտի ստեղծել։ Եվ պատահական չէ, որ Իլհամ Ալիևը Սամարղանդում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովում կրկին խոսեց «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, որ դրա բացումն էլ ավելի կմեծացնի տարածաշրջանի երկրների տրանսպորտային հնարավորությունները և շահավետ կլինի այն երկրների համար, որոնք տեղակայված են այդ երկաթուղու երկայնքով։

Փաստացի, եթե այդ «միջանցքը» բացվում է, ապա դա նշանակում է, որ մի կողմից՝ ՀՀ-ին պատկանող սուվերեն տարածքներն օկուպացվում են, իսկ մյուս կողմից էլ՝ ոչ թե ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում Հայաստանի համար, այլ առավել խոր շրջափակում։ Օրինակ՝ հարավում ՀՀ-Իրան սահմանը կարող է չգործել, ու արտաքին աշխարհ դուրս գալու միակ ելքը Հայաստանի համար մնա Վրաստանը։ Ուստի, պատահական չէ, որ իրանական կողմն անընդհատ կարևորում է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը և շեշտում, որ ոչ մի դեպքում թույլ չի տա ՀՀ-Իրան սահմանի արգելափակումը։ Կարճ ասած՝ Թուրքիան ու Ադրբեջանը, օգտվելով այն հանգամանքից, որ հայկական կողմն Արցախյան պատերազմում պարտություն է կրել, փորձում են այնպիսի պայմաններ ստեղծել, որ Հայաստանն ընդհանրապես կորցնի տնտեսապես զարգանալու որևէ հնարավորություն։

Բայց եթե տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակում տեղի ունենա, և Հայաստանով էլ տարբեր տարածաշրջանային նախագծեր անցնեն, ապա մեր երկրի համար կբացվեն լրացուցիչ զարգացման հնարավորություններ, ինչը փորձում են թույլ չտալ Անկարան ու Բաքուն։ Ամբողջ խնդիրը տարածաշրջանում աշխարհաքաղաքական դասավորությունն է, սակայն, փորձելով ցույց տալ, թե տնտեսական առումով Հայաստանը մեծ հաջողությունների է հասել, Փաշինյանը հայտարարում է, թե Ադրբեջանի ագրեսիան ՀՀ-ի այս տարվա տնտեսական աճը կանխելուն է ուղղված։ Իրականում էական տնտեսական հաջողությունների մասին խոսակցությունները փուչ են, քանի որ հազիվ այս տարի միայն հաղթահարում ենք համավարակի հետևանքները, իսկ մյուս կողմից էլ՝ տնտեսական աճը ամուր հիմքեր չունի։

Օրինակ՝ պահի թելադրանքով մեծ թվով ռուս մասնագետներ, մասնավորապես՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, ժամանել են Հայաստան, ընկերություններ գրանցել մեր երկրում, կամ համավարակից հետո որոշ չափով ակտիվացել է զբոսաշրջությունը։ Սակայն ցանկացած պահի ռուս մասնագետները կարող են հեռանալ ՀՀ-ից, իսկ զբոսաշրջային հոսքը կարող է դանդաղել։ Մյուս կողմից էլ՝ հետաքրքրական է, որ բյուջեի մուտքերի մեջ մեծ մասնաբաժին է կազմում պղնձի հումքի արտահանումը։ Բայց այդ եկամուտների հոսքը ոչ կայուն է, քանի որ պղնձի գինն անընդհատ տատանվում է համաշխարհային շուկայում, մյուս կողմից էլ՝ միայն հումքի արտահանման վրա հենվելով՝ հնարավոր չէ տնտեսական աճի համար կայուն հիմքեր ստեղծել։ Եվ եթե Հայաստանի տնտեսության մեջ աճը ամուր հիմքեր ունենար, ապա չէին լինի նաև կտրուկ տատանումներ և սրընթաց տնտեսական վայրիվերումներ։

Օրինակ՝ Ադրբեջանի կողմից ագրեսիան սկսելուց շատ չանցած՝ մի շարք ապրանքներ սկսեցին արագորեն թանկանալ, իսկ դոլարը կտրուկ արժևորվեց։ Սա վկայում է, որ պատերազմի վտանգի տակ գտնվող երկրում իշխանությունները տնտեսությունը չեն նախապատրաստել հնարավոր պատերազմի ժամանակ կայունության ապահովմանը։ Եվ զարմանալի է, որ տնտեսական ոլորտը ինքնահոսի թողնելու հետ մեկտեղ հաշվի չի առնվել, որ քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի ռմբակոծման պատճառով քաղաքացիներն ու պետությունն էական տնտեսական վնասներ են կրելու, որոնք պետք է հնարավոր լինի փոխհատուցել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality