Yerevan, 03.August.2026,
00
:
00
BREAKING


«Հոկտեմբերի 4-ին տունս քանդվեց, մեր տան երջանկությունն ենք կորցրել». Ավագ լեյտենանտ Ռաֆայել Նահապետյանն անմահացավ Շուշիում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռաֆայել Նահապետյանը ոստիկանության Աշոցքի բաժանմունքի ավագ լեյտենանտ էր: Մայրիկը՝ տիկին Էմման, ասում է, որ պատերազմն սկսվելուն պես Աշոցքի բաժնում 20 հոգանոց ցուցակ էին կազմել, տղաները պետք է գնային նախ Վանաձոր: Որդու անունն այդ ցուցակում չի եղել: Նույն ցուցակում ներառվածներից մեկը եղել է նորածնի խնամքի համար տրվող արձակուրդում, Ռաֆայելն ասել էր՝ իր փոխարեն իմ անունը գրեք, միևնույնն է՝ եթե չտանեք էլ, մեքենայով ձեր հետևից կգամ:

«Սեպտեմբերի 28-ին եկավ տուն, մեզանից գաղտնի հագուստը վերցրեց, մենք անասնագոմում գործ էինք անում, մեզ բան չասաց ու գնաց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Էմման:

Նշում է՝ որդին շատ հայրենասեր էր, Գարեգին Նժդեհի գաղափարներով էր ապրում, գիշեր-ցերեկ նրա մասին էր խոսում: Սիրելի զավակի մասին հարազատների, ընկերների, համակուրսեցիների, ոստիկանության աշխատակիցների հուշերը մայրիկը և բանաստեղծուհի Հասմիկ Խաչատրյանը նրան նվիրված գրքում են մեկտեղել: «Շնորհանդեսի մասին տեսանյութ կա, կարող ես դիտել»,-առաջարկում է նա ու շարունակում. «Շատ սիրուն տղա է իմ տղես, որ նայես, աշխարհում չկա, իր նման երկրորդը չկա: Երկու համալսարան կարմիր դիպլոմով էր ավարտվել, դպրոցը նույնպես գերազանցությամբ էր ավարտել, սովորում էր Ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում, փոխադրվել էր երկրորդ կուրս, մտածում էր ամուսնանալու մասին: Աղջիկները կողքերը պտտվում էին, ասում էի՝ տղա ջան, ամուսնացի, ասում էր՝ մա՛մ ջան, համբերի, Նոր տարուն կամուսնանամ: Մտածում էի՝ երևի սիրած աղջիկ ունի: Այդ օրերին աչքովս անընդհատ մի աղջիկ էր ընկնում, շատ էր լացում, կարող է պատահի՝ ինքն էր»,-նշում է զրուցակիցս:

Մանկուց էր այդպիսին՝ անսպառ սեր ուներ դեպի գիտելիքը, նախքան դպրոց գնալն անգամ տառերը գիտեր, արտասանում էր, թվաբանություն էր սիրում: Տան փոքր երեխան էր, բնական է՝ ամենասիրվածը: «Մեր տան փայլող աստղն էր, մեր տան երջանկությունը: Կորցրել ենք աշխարհի գանձը: Աղջի՛կ ջան, շատ լավ, դաստիարակված ընտանիք ունեմ, բոլոր երեխաներս բարձրագույն կրթություն են ստացել, ես հիսուն տարի է՝ հաշվապահ եմ աշխատում: Քիչ չէ: Ես էլ եմ ժամանակին կարմիր դիպլոմով ավարտել»,-ասում է տիկին Էմման:

Արձագանքում եմ՝ օրինաչափ է, որ նման ընտանիքի զավակն էլ այսպիսին է եղել: Մայրիկը հակադարձում է՝ Ռաֆայելս ինձանից առավել էր: Որպես ոստիկան՝ բանիմաց էր, գիտելիքներով հարուստ, գիտեր իր անելիքը: «Կարգ ու կանոնով ոստիկան էր, նվիրված ծառայող, ոստիկանության մեկ տարվա աշխատող էր, երբ նախարարությունից շնորհակալական պատվոգիր էր ստացել և նաև հնարավորություն՝ հարցազրույցով ակադեմիա ընդունվելու: 7-10 գյուղ էր սպասարկում, մյուս գործընկերների հետ նաև իրենց համայնքներ էր այցելում, փորձում ավելին անել, օգտակար լինել: Ինքը վստահաբար առաջ էր գնալու ոստիկանության համակարգում, բոլոր նախադրյալներն ուներ դրա համար, մեծ պատասխանատվություն ուներ իր աշխատանքի հանդեպ, առհասարակ պատասխանատու մարդ էր: Հարգալից էր բոլորի նկատմամբ, տան երեխաներին դասերն էր սովորեցնում, չկար առարկա, որից գիտելիքները թերի լինեին»,-ասում է տիկին Էմման ու հավելում՝ արժեքներ ունեցող, յուրահատուկ, կարգին մարդ էր, շատ խիստ էր, բայց միևնույն ժամանակ նաև բարի ու մարդկային:

Հարևանները հիմա էլ են մայրիկին ասում, թե իրենց երեխաներին Ռաֆայելի օրինակով են դաստիարակում: «Մեկ-մեկ մտածում էի՝ երանի իրեն ուրիշ կերպ մեծացրած լինեի, գուցե էսպես չլիներ, բայց իմ շրջապատում սաստում են ինձ՝ այդ ի՞նչ ես ասում, ախր, դու չէիր կարող ուրիշ տեսակի տղա դաստիարակել, բացի դա, մենք մեր երեխաներին իր օրինակով ենք մեծացնում»,-ասում է զրուցակիցս:

Ռաֆայելը համառություն ուներ, որն արդարացված էր իր գիտելիքներով: Եթե վստահ էր, որ ինչ-որ հարցում ճիշտ է, մինչև վերջ գնում էր, ապացուցում էր, թեկուզ դիմացինը նեղանար իրենից: Մայրիկն ասում է՝ հաճախ էի խորհուրդ տալիս՝ Ռաֆայել ջան, միշտ չէ, որ պետք է մարդու երեսին ասել ճշմարտությունը, մարդիկ ավելի հաճախ դա չեն գնահատում: Պատասխանում էր՝ ոչինչ, թող չգնահատեն, բայց առաջինը ես ինձ պիտի հարգեմ, հետո ստիպեմ, որ իրենք իրենց հարգեն՝ ճիշտը խոսելով: Սրան զուգահեռ շատ կատակասեր էր, չի եղել մի օր ու ժամ, որ առանց կատակի անցնի: Ռաֆայելի ժամկետային զինծառայությունն անցել էր Աշտարակում, միշտ ասել է՝ իսկական զինվորը պետք է զենքը ձեռքին սահմանի վրա ծառայի, որ լիարժեք զինվոր համարվի. «Կարգին տղերքը, որոնց ձեռքին է զենքը, մահվան հետ գիշեր են լուսացնում: Այս խոսքերն իր համար կարգախոսի պես մի բան էին: Դրանք նաև իր տապանաքարի վրա են գրված»: Վստահաբար նաև դրանք իրեն ուղեկցեցին ռազմադաշտ: Պատերազմի մասին: Սեպտեմբերի 27-ին չի եկել տուն, ծնողներն անհանգստացել են, զանգահարել:

«Ասաց՝ մեզ մոտ տագնապ է, գուցե Գյումրի կամ Վանաձոր տանեն: Մեր մտքով ինչ անցներ, որ Շուշի պիտի տանեին իրեն… Ուրիշ երազանքներ ու նպատակներ ունեինք, մի օրում մեր կյանքը փոխվեց: Հաջորդ օրը եկավ, անասնագոմում գործ էինք անում, նայեց-նայեց՝ լավ աշխատեք, ձեռքերը գրպանը՝ գնաց: Հարցրեցի՝ բա ո՞ւր ես գնում, արձագանքեց՝ ոստիկանություն, մամ, էլ ո՞ւր պիտի գնամ, մեզ դեռ ոչ մի տեղ չեն տանում: Հետո գիշերն արդեն իմացանք, որ Գյումրի են տարել, այնտեղից էլ՝ Վանաձոր: Գրում էր՝ զորամասում ենք, ամեն ինչ լավ է, կատակում էր՝ քեզանից լավ են պահում, մեր տանը բորշ չեմ ուտում, բայց էստեղ համով բորշ եմ կերել: Զգում էի, որ քիչ թե շատ հանգիստ է: Հոկտեմբերի 3-ին գիշերով իրենց խմբին տարան Շուշի, նաև Ռաֆայելին, ու տունս քանդեցին: Հաջորդ օրը զանգեցի, խոսեցինք, ասաց՝ մարտահագուստ չունենք, լավ չեմ, ձեզ լավ նայեք, պապային լավ նայի, մա՛մ, ես իմ գլուխը մի կերպ կպահեմ: Ձայնը դուրս չէր գալիս, զգացի՝ երեխուս հետ մի բան էն չի, ահաբեկված էր: Բայց ինքն առնական ձայն ուներ, իր ձայնից սթափվում էիր, բայց էդ օրը մի բան այն չէր»,-եզրափակում է տիկին Էմման:

Էլ չեմ ուզում հարցեր տալ, չեմ ուզում լսել պատասխաններ, որոնք գիտեմ: Ու աշխարհի բոլոր լեզուների բառարանները բավարար չեն մորը՝ որդու մասին պատմելու, ջերմությունն ու կարոտը փոխանցելու համար, պատմելու այն դատարկության մասին, որ մնացել է որդուց հետո, չնայած զրույցի ընթացքում թոռները դասից տուն եկան, տունն ուրախությամբ լցրեցին, բայց Ռաֆայելն էլ չի գա... Հ. Գ. Ռաֆայել Նահապետյանը զոհվել է հոկտեմբերի 4-ին Շուշիում՝ մշակույթի տան պայթյունի ժամանակ: Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments