Փարիզում չեղյալ է հայտարարվել ամանորյա շոուն և հրավառությունները
INTERNATIONAL NEWSՓարիզի իշխանությունները չեղյալ են հայտարարել հրավառությունները և կրճատել են տոնական միջոցառումները անվտանգության միջոցների ուժեղացման հետ կապված, գրում է korrespondent.net-ը:
«Մենք որոշել ենք Նոր տարին զուսպ և համախմբված նշել»,- ասել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն:
Նրա խոսքերով՝ զբոսաշրջիկները նախկինի պես կարող են այցելել Փարիզի բոլոր հայտնի վայրերը և փողոցները, սակայն այս տարի նրանք չեն տեսնի մասշտաբային տոնական շոու և հրավառություն:
Բացի այդ՝ սահմանափակում կլինի ալկոհոլի վաճառքի համար:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բրյուսելի քաղաքապետարանը հայտարարել է ավանդական ամանորյա հրավառության չեղյալ հայտարարվելու մասին ահաբեկչության վտանգի պատճառով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



