Նոր տարվա գիշերը հզոր մագնիսական մրրիկը կծածկի երկրագունդը
SOCIETYՊուշկովի անվան Երկրային մագնիսականության, իոնոլորտի եւ ռադիոալիքների տարածման ինստիտուտի գիտնականները տեղեկացնում են, որ Նոր տարվա գիշերը մագնիսական մրրիկներ են սպասվում:
Հարցն այն է, որ փորձագետները արեւի վրա 3 ժամ տեւողությամբ բռնկում են արձանագրել, տեղեկացնում է Mignews-ը:
Այդ պատճառով հունվարի 1–ի գիշերը մեր մոլորակի վրա հնարավոր է մագնիսական փոթորիկ, որովհետեւ արեւի վրա բռնկումը կհանգեցնի մասնիկների հոսքի արտանետման: Գիտնականները դեռեւս չեն պարզել նրա արագությունը, բայց մեծ է հավանականությունը, որ այն երկրին կհասնի հենց Նոր տարվա գիշերը: Մասնագետները պատմել են, որ իրենց հաջողվել է բռնկումն արձանագրել դեկտեմբերի 29-ին` արեւի սկավառակի կենտրոնում: Այդտեղից հոսանքները մեր մոլորակ են հասնում 2-3 օրվա ընթացքում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



