Մակրոնը Դոնբասի տարածքում հանրաքվեների կազմակերպումը ցինիզմ և սադրանք է անվանել
INTERNATIONAL NEWSՇուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հանրաքվեները, որոնք Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետությունները պատրաստվում են անցկացնել սեպտեմբերի 23-27-ին, «ցինիզմ և սադրանք են»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք խոսում ենք լրացուցիչ սադրանքի մասին, որը ոչ մի ազդեցություն չի ունենա մեր դիրքորոշման վրա»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Նրա խոսքով` «ակնհայտ է», որ դրանց արդյունքները «չի ճանաչվի միջազգային հանրության կողմից»։
Սեպտեմբերի 20-ին հայտարարվեց, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-ից 27-ը հանրաքվե կանցկացնեն Ռուսաստանին միանալու հարցով։