Չանցած 31 տարի՝ հայ ժողովուրդը կանգնած է մեծ մարտահրավերի առաջ. Նաիրի Սարգսյան
BLOG«Աուդիտորների Պալատ»-ի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ:
Պետականության վերակերտումը հայ ժողովրդի ամենակարեւոր երազանքներից էր, այն գաղափարի, միասնության, համառ պայքարի, առ Հայրենիք սիրո ու նվիրումի արգասիք էր:
Չանցած 31 տարի՝ հայ ժողովուրդը կանգնած է մեծ մարտահրավերի առաջ՝ աշխարհաքաղաքական վերադասավորումներն ու թուրք-ադրբեջանական չդադարող, բացահայտ ագրեսիան միայն մեկ նպատակ է հետապնդում՝ փլուզել Հայաստանի պետականությունը եւ հայրենազրկել հայ ժողովրդին: Այսօր, առավել քան երբեւէ մենք պարտավոր ենք լինել միաբռունցք եւ պայքարենք մեր երկրի պետականության, մեր պապական հողում ազատ ու անկախ ապրելու անքակտելի իրավունքի, մեր ընտանիքների ապահովության, անվտանգության ու բարեկեցության համար: Պատմությունը բազմիցս փաստել է, որ հայը դժվարություններից չընկրկող ու մարտահրավերները պատվով հաղթահարող, հզոր ու ազատատենչ ժողովուրդ է, ուստի՝ վառ պահելով Հայրենիքի սահմանների անառիկության համար քաջաբար նահատակված մեր տղաների հիշատակը, պարտավոր ենք համախմբվել Հայոց բանակի շուրջ, որպեսզի կերտենք հզոր ու ծաղկող ՀԱՅԱՍՏԱՆ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



